Հա

Համայնք

06/04/2020 - 08:30

Թեհրանի հայոց թեմի առաջնորդի կոչը նպաստելու համայնքի կարիքաւորներին եւ չհետեւելու ոչ պաշտօնական լրատւութեան

Ապրիլի 5-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ մասնաւորապէս ասւած է. 

Երէկ` ապրիլի 5-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ մասնաւորապէս ասւած է. 

«Սիրելի հայրենակիցներ`

Աշխարահակուլ համաճարակի` կորոնավիրուսի տագնապալի այս օրերին կրկին անգամ ձեզ եմ դիմում, երկու-երեք հիմնական ճշտմարտութիւններ փոխանցելու համար։

Այս տագնապը համատարած է, եւ բոլոր ժողովուրդները վարակւած են, իսկ ամէն մարդ յատուկ ջանքեր է գործադրում, որպէսզի յաղթահարի այս տագնապային իրավիճակը, եւ բոլոր ժողովուրդները անգամ Ամերիկան եւ Եւրոպական պետութիւնները ջանքեր են գործադրում, եւ դիմում են իրենց ժողովրդին, որպէսզի յաղթահարեն այս տագնապը։

Մենք նոյնպէս, որպէս համայնք այս դժւարութեան առջեւ ենք կանգնած:

Իմ պատւէրը եւ կոչը այն է, որ մենք որպէս հայրենակիցներ սիրենք միմեանց քանի, որ հէնց սէրն է աղբիւրը իրական կեանքի», նշել է Սրբազան Հայրը։

Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր յայտարարութեան մէջ կարեւորել է կարիքաւորներին օժանդակութեան ցուցաբերման անհրաժեշտութիւնը։

Նա նշել է, որ կորոնավիրուսի ճգնաժամային պայմաններում համայնքում սահմանափակ եկամուտ ունեցող անձինք են ապրում, իսկ նրանց օժանդակութիւն ցուցաբերելը ըստ Սրբազան Հօր` համարւում է մեր բոլորիս բարոյական պարտականութիւնը։ 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր յայտարարութեան մէկ այլ հատւածում ժողովրդին յորդորել է զերծ մնալ ապատեղեկատւութիւններից, եւ հետեւել միայն պաշտօնական հաղորդագրութիւններին։

«Մեր գաղութին կապւած տեղեկատւութիւններին ծանօթանալու համար հետեւէք միայն մեր պաշտօնական կայքում հրապարակւած տեկեկատւութիւններին: Քանի որ այն համարւում է մեր խօսնակը։ Խնդրում եմ ուրիշ մարդկանց ասածներին մի հետեւէք։

Բնական է, եթէ դժւարութիւններ կայ, եւ համաճարակ է տարածւած, մահն էլ կը լինի»,- նշել է Սրբազան Հայրը։

Սրբազան Հայրը անդրադառնալով Թեհրանի հայոց թեմում կորոնավիրուսի տարածման վերջին տւեալներին նշել է. «Մեր գաղութում կորոնավիրուսի հետեւանքով արձանագւել է 7 մահ, եւ 4 կորոնավիրուսի կասկածով չհաստատւած դէպքեր»։

«Դժբախտաբար Հայաստանի Հանրապետութեան լրատւամիջոցներն էլ կապակողմորոշեն մեր ժողովրդի զաւակներին։ Իմ կոչը նաեւ նրանց այն է, որ դիմեն միայն պաշտօնական անձերին, քանի որ թեմն ունի իր ազգային առաջնորդարանը, Պատգամաւորական ժողովը, Թեմական խորհուրդը։ Այս մարմիններն ունեն պատասխանատուներ եւ ատենապետներ։ Եւ նրանք պէտք է մեզ դիմեն գաղութի կեանքի հետ առընչւած ստոյգ տեղեկութիւնների փոխանցման համար»,- յստակեցրել է Սրբազան Հայրը։

Յայտարարութեան վերջում Սրբազան Հայրը իր հայրական օրհնանքն է փոխանցել բոլորին։

Media

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։