Հա

Համայնք

08/04/2020 - 17:30

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի յայտարարութիւնը

Թւականիս ապրիլի 8-ից սկսեալ, «Ա. Աւետիսեան» բուժարանում շաբաթ մինչ չորեքշաբթի ժամը՝ 8։00-ից-24։00-ը իսկ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը՝ 8։00-ից-12։00-ը, գործում է թէժ գծի +982177815103 հեռախօսահամարը, որին կարող էք զանգահարել եւ ստանալ հարկ եղած ցուցմունքները։

Այսու տեղեկացնում ենք մեր սիրելի հայրենակիցներին, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հետ համագործակցաբար, կորոնավիրուս համաճարակի պատճառով ստեղծւած առողջապահական ճգնաժամային իրավիճակից ելնելով, «Ա. Աւետիսեան» բուժարանում գործարկել է թէժ գիծ ծառայութիւնը, որի միջոցով բժշկական ոլորտի մասնագէտները պատասխանելու են կորոնավիրուսի կապակցութեամբ առողջապահական հարցերին։

Ուստի թւականիս ապրիլի 8-ից սկսեալ, «Ա. Աւետիսեան» բուժարանում շաբաթ մինչ չորեքշաբթի ժամը՝ 8։00-ից-24։00-ը իսկ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը՝ 8։00-ից-12։00-ը, գործում է թէժ գծի +982177815103 հեռախօսահամարը, որին կարող էք զանգահարել եւ ստանալ հարկ եղած ցուցմունքները։

 

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։