Հա

Համայնք

Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2015 09:30

Հեռախօս «Ալիք»-ին

Օրեր առաջ Ս. Աստւածամօր Վերափոխման տօնի առիթով Թ. Հ. թեմի կողմից կազմակերպւել էր շրջագայութիւն դէպի Գորգան:
Իրապէս շատ գնահատելի է նման միջոցառումների կազմակերպումը, որոնք թէ՛ հոգեկան բաւարարութիւն են պարգեւում, եւ թէ՛ առիթ են՝ այցելելու իրանահայ համայնքի տարբեր եկեղեցիներ:

Published in Համայնք
Երկուշաբթի, 20 Յուլիսի 2015 09:40

Հեռախօս «Ալիք»-ին

Հաղորդակցական միջոցների արագացւած այս ժամանակաշրջանում, լուրերի վայրկեան առաջ հաղորդումը, ցանկացած լրատւամիջոցի եւ լրագրողի ցանկութիւնն է:
Երեքշաբթի, յուլիսի 14-ին, երբ ամբողջ աշխարհը սրտատրոփ սպասում էր Իրանի եւ «վեցեակ»-ի բանակցութիւնների արդիւնքին, «Ալիք»-ը առաջինն էր տպագիր մամուլի ընտանիքում, որ հաղորդեց լուրը:

Published in Համայնք

Եռօրեայ այցով հերթական անգամ Թեհրանում էին Նոր Ջուղայի «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցի 3-րդ միջնակարգ դասարանի գերազանցիկ աշակերտ-աշակերտուհիները:
Նման այցերը ամենամեայ բնոյթ են կրում եւ ինչպէս նշեց դպրոցի փոխտեսչուհի Ռիմա Օհանեանը այս այցերի շրջանակներում անհրաժշետ է, որ աշակերտները լինեն նաեւ «Ալիք»-ում, մօտկից տեսնեն թէ որքան դժւարութիւններով է հրատարակւում օրաթերթը, ծանօթանան օրւայ հեւքին:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 01 Յուլիսի 2015 12:40

«Ալիք»ը՝ պարսկերէն ամսագրի տեսքով...

Տպագիր մամուլում եւ յատկապէս մեր ժամանակներում դրան շրջանցելու այլընտրանքային ելք չընձեռնող՝ գովազդային յայտարարութիւնները տնտեսական յաջողութիւններ գրանցելու պայմանականով այսպէս ասած ամենօրեայ նորարարութիւններ են պահանջում մամուլի մշակից:

Published in Դիտանկիւն
Շաբաթ, 20 Յունիսի 2015 14:10

22222-րդի պատրւակով

Համաշխարհայնացումն ու դրա անմիջական հետեւանքը հանդիսացող համացանցն աշխարհն իսկապէս դարձրեց մի փոքրիկ աւան, մօտ՝ չափազանց մօտ մարդկանց, իսկ մարդիկ դարձան հասանելի, ինչպէս՝ երբեք: Մտքերի, գաղափարների ու նախաձեռնութիւնների հասցէական փոխանցման հնարաւորութիւնը դարձաւ շշմեցուցիչ: Հէնց այս նոր իրողութիւնն էր, որ փոխեց մեդիա կառուցւածքն ամբողջ աշխարհում, յեղաշրջեց աւանդական լրատւութիւնը:

Published in Դիտանկիւն
Հինգշաբթի, 19 Մարտի 2015 12:20

Ապրիլեան ապրումների մտասեւեռմամբ...

Երկշաբաթեայ ճարահատեալ արձակուրդը մեզ ժամանակաւորապէս «անհաղորդ» է դարձնելու թանկագին ընթերցողի հետ:
Մեր այս՝ 22161-րդ համարով ենք բոլորում «Ալիք»-ի 84-ամեակը (մարտի 22, 1931-մարտի 19, 2015), իսկ յաջորդ՝ 2016-ի մարտին մեր ստւար ու գիտակից ընթերցողների նեցուկով ու աջակցութեամբ ընդառաջ ենք գնալու 85-րդ հանգրւան՝ լիցքաւորւած-կուտակած վիթխարի փորձառութեամբ:

Published in Խմբագրական

Հայաստանի Կամերային թատրոնի դերասան-երգիչներ Անի Լուպէն եւ Սենիկ Բարսեղեանը օրեր առաջ «Ալիք»-ում էին եւ այնքան հետաքրքիր ու մտերմիկ զրոյց ծաւալւեց, որ նոյնիսկ չհասցրեցինք լինել «Ալիք»-ի աշխատանքային միւս բաժիններում՝ ինչը ընդունւած աւանդոյթ է մեզ այցելող հիւրերի դէպքում: Ինչեւէ, նրանք այստեղ են Թեհրանի Հայ ակումբի հրաւէրով, որտեղ էլ արդէն շուրջ 10 օր է ինչ հանդէս են գալիս երաժշտական հագեցած ծրագրերով:

Published in Համայնք

Ամանորի առիթով այսօրւայ մեր միմեանց շուրջ հաւաքւելը՝ իմ մէջ յուշեր արթնացրեց, որը ինձ տանում է դէպի 1970-ական թւականները, երբ ճիշտ հէնց այսօրւայ պէս «Ալիք»-ի հին շէնքի վերնատանը՝ կողք-կողքի նստած, աւելի ճիշտ սեղմւած՝ սպասում ենք թերթի խմբագիր Անդրէ Ամուրեանին, որը շատ չուշացաւ, ընդամէնը մի քանի րոպէից յետոյ, միացաւ մեզ:

Published in Այլ
Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2014 09:50

ՅԻՇԱՏԱԿ - Բարի ճանապարհ Արմէն...

Սիրելի Արմէնի մահը առիթ եղաւ, որ վար դրած գրիչս կրկին վերցնեմ՝ տողեր գրելու գիր ու գրականութեան այս անխոնջ մշակի յիշատակին, վերջին պարտքս կատարած լինելով նրա հանդէպ։
Արմէնի հետ իմ ծանօթութիւնը եւ յուշերը վերադառնում են «Ալիք» օրաթերթում իմ աշխատած տարիներին։ Այդ ընթացքում ես առիթը ունեցայ նրա հետ շփւելու եւ գաղափար կազմելու նրա հաճելի եւ հետաքրքիր անհատականութեան մասին։

Published in Համայնք

Երկար ու ձիգ տարիներ «Ալիք» օրաթերթում մի սեղանի շուրջ՝ դէմ-դիմաց ու միասին աշխատանքի ենք լծւած: Թերթի ձեռագիր յօդւածները գրաշարները շարելուց յետոյ, մեզ են յանձնում՝ սրբագրելու համար: Ես ուշի-ուշով կարդում եմ՝ հերթի դրւած ձեռագիր գրութիւները, իսկ նա՝ Արմէնը ինձանից աւելի ուշադիր՝ գրիչը ձեռքին ամենայն վարպետութեամբ շտկումներ է կատարում եւ դա երբեմն գրչի այնպիսի սեղմումով, որից թղթի բարակ ճռռոցը ականջիս է հասնում:

Published in Համայնք
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։