Հա

Համայնք

Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2014 09:50

ՅԻՇԱՏԱԿ - Բարի ճանապարհ Արմէն...

Սիրելի Արմէնի մահը առիթ եղաւ, որ վար դրած գրիչս կրկին վերցնեմ՝ տողեր գրելու գիր ու գրականութեան այս անխոնջ մշակի յիշատակին, վերջին պարտքս կատարած լինելով նրա հանդէպ։
Արմէնի հետ իմ ծանօթութիւնը եւ յուշերը վերադառնում են «Ալիք» օրաթերթում իմ աշխատած տարիներին։ Այդ ընթացքում ես առիթը ունեցայ նրա հետ շփւելու եւ գաղափար կազմելու նրա հաճելի եւ հետաքրքիր անհատականութեան մասին։

Published in Համայնք

Երկար ու ձիգ տարիներ «Ալիք» օրաթերթում մի սեղանի շուրջ՝ դէմ-դիմաց ու միասին աշխատանքի ենք լծւած: Թերթի ձեռագիր յօդւածները գրաշարները շարելուց յետոյ, մեզ են յանձնում՝ սրբագրելու համար: Ես ուշի-ուշով կարդում եմ՝ հերթի դրւած ձեռագիր գրութիւները, իսկ նա՝ Արմէնը ինձանից աւելի ուշադիր՝ գրիչը ձեռքին ամենայն վարպետութեամբ շտկումներ է կատարում եւ դա երբեմն գրչի այնպիսի սեղմումով, որից թղթի բարակ ճռռոցը ականջիս է հասնում:

Published in Համայնք

Այսօրւայ թւով՝ 47, «Ալիք»-ի «Պարսկերէն յաւելւածը» դարձաւ մէկ տարեկան: Չհաշւած մինչ այդ էլ շուրջ երկամեայ պարսկերէն սիւնակային էջադիրները:
Նախեւառաջ ուրախ ենք, որ 47 համար հրատարակելը իրականացել է առանց ընդմիջումների, որը գործի կայացածութեան ցուցանիշն է ինքնին:

Published in Դիտանկիւն

Մայիսի 24-ին, «Ալիք» այցելեց Մայիսեան յաղթանակների տօների առիթով Թեհրան ժամանած Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համոյթի կատարողական խումբը:Տեղի ունեցած հանդիպման ընթացքում օրաթերթիս գլխաւոր խմբագրի միջոցով ներկայացւեց «Ալիք»-ի անցած ուղին եւ թէ ինչպիսի մարտահրաւէրների առջեւ է կանգնած իրանահայ համայնքը՝ ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ հայկական արւեստն ու մշակոյթը սերունդներին փոխանցելու գործում:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 19 Մարտի 2014 12:20

Մեր ընթերցողների ուշադրութեան

Մեր ընթերցողներին յայտնում ենք, որ իրանական Նոր տարւայ (Նոռուզ) առիթով պետական արձակուրդի բերումով խմբագրատունս արձակ լինելով՝ թերթիս յաջորդ համարը լոյս է տեսնելու շաբաթ, ապրիլի 5-ին (ֆարւարդինի 16):

Published in Հասարակական
Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2013 12:20

Տանտիրոջ իրաւունքով ու վստահութեամբ...

«Ալիք»-ում մի ընտանիք ենք ասւածը շատ խորքային է հնչում, այսօր էլ 82-ամեայ նրա պատմութեան ծալքերում զգում ես հարազատ օջախ ասւածի բուրմունքը, որը գալիս միաձուլւում է նորօրեայի հետ ու դու զգում ես, որ այդ ընտանիք ասւածի շարունակականութեան կրողը պէտք է լինես, փոխանցես այն քո «զաւակին», պատմես նրան «Ալիք»-ի ընտանիքի պատմութիւնը, նրա բացառիկ կերպարային իդէալ հանդիսացող անհատներից:

Published in Համայնք
Էջ 5, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։