Հա

Մշակոյթ

26/06/2019 - 13:50

Վարանդի «Բերդաքաղաքը» վէպը ներկայացւեց Հայաստանի ԳԱ ակադեմիայի պաշտօնական նիստում

Վերջերս ՀՀ Գիտութիւնների Ազգ. ակադեմիայի գրականագիտութեան Ինստուտի նախաձեռնութեամբ, հրաւիրւել է մասնագիտական, բարձրորակ նիստ, նւիրւած անզուգական գրող, թատերագիր, բանաստեղծ, ազգային-քաղաքական մեծանուն գործիչ՝ Լեւոն Շանթի ծննդեան 150-ամեակին։

«alikonline.ir» - Վերջերս ՀՀ Գիտութիւնների Ազգ. ակադեմիայի գրականագիտութեան Ինստուտի նախաձեռնութեամբ, հրաւիրւել է մասնագիտական, բարձրորակ նիստ, նւիրւած անզուգական գրող, թատերագիր, բանաստեղծ, ազգային-քաղաքական մեծանուն գործիչ՝ Լեւոն Շանթի ծննդեան 150-ամեակին։

Սոյն նիստին Ակադեմիայի անդամներից բացի, ներկայ են եղել նաեւ՝ Հայաստանի Գրողների Միութեան ղեկավարութիւնը, անդամներ, այլ պաշտօնական հրաւիրեալներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Միջոցառում-ձեռնարկին ելոյթ է ունեցել արտասահմանեան գրականութեան մասնագէտ, անւանի դասախէս, «Սփիւռք» կենտրոնի պատասխանատու տնօրէն դոկտ. Սուրէն Դանիէլեանն, որն էլ գերադասել է այս անգամ, Շանթին ներկայացնել՝ նո՛ր հայեցակէտով ու նո՛ր մօտեցմամբ, նո՛ր դիտանկիւնից, այն է, իրանահայ հանրայայտ գրող եւ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաքը» դիւցազնական շնչով գրւած պատմագեղարւեստական վիպերգութեան ըդմիջից։

Ընդգծելին այն, որ այս վերլուծական նորովի զեկոյցի աւարտին, հետաքրքրութիւն է առաջացել Ակադեմիայի անդամների մօտ՝ աւելիով ծանօթանալ թէ՛ երկին, թէ՛ Լ. Շանթի կեանքի այն հատւածներին, որ ցայժմ եղել են անյայտ եւ ընկած են այս վէպի հիմքում։

Դոկտ. Ս. Դանիէլեանի այս զեկոյցը, շուտով լոյս է տեսնելու ԳԱԱ-ի համապատասխան հրատարակութեան մէջ, իսկ ինքը Ս. Դանիէլեանը մեծ հաւանականութեամբ հրաւիրւելու է Թեհրան, մասնակցելու Լեւոն Շանթի 150-ամեակի առիթով նախաձեռնւած ճոխ ծրագրին։

Յիշատակելի է, որ առաջին անգամը չէ, որ Վարանդի մէկ աշխատութիւնը բարձր է գնահատւում ՀԳԱ Ակադեմիայի կողմից. 2018 թ. փետ. 2-ին եւս, նոյն վայրում կայացաւ նրա միջոցով թարգմանւած եւ կազմւած «Իրանի ժամանակակից պոէզիա» ծաւածլուն անտոլոգիայի պաշտօնական շնորհանդէսը, հատոր, որը 2017 թ. հոկտ. 14-ին, Օշականում, Ս. Թարգմանչաց տօնի առիթով, շահել է «Կանթեղ» գլխաւոր մրցանակը։

Յարակից լուրեր

  • Վարանդի «Բերդաքաղաք» վէպ-պոէմը ընթերցողների սեղանին է՝ պատմական դէպքերի իւրովի ներկայացմամբ
    Վարանդի «Բերդաքաղաք» վէպ-պոէմը ընթերցողների սեղանին է՝ պատմական դէպքերի իւրովի ներկայացմամբ

    Երէկ՝ հոկտեմբերի 22-ին Հայաստանի Գրողների միութեան մեծ դահլիճում տեղի ունեցած իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդէսն ընթերցասէրների եւ գրաքննադատների ուշադրութիւնն էր սեւեռում 1921-1922 թթ. Փետրւարեան ապստամբութեանն անդրադարձած ստեղծագործութեան վրայ:

  • Տպաւորութիւններ Վարանդի «Բերդաքաղաքը» վէպը կարդալուց յետոյ
    Տպաւորութիւններ Վարանդի «Բերդաքաղաքը» վէպը կարդալուց յետոյ

    Գիրքդ կարդացի յափշտակւած հաճոյքով եւ ստացայ մեծ բաւականութիւն:  Ու չեմ ուշացնի ու վարանի ասելու, որ կոթողային աշխատութիւն ես կատարել: Իր տեսակում, դա բացառիկ երեւոյթ է մեր՝ իրանահայ գրականութեան մէջ: Եւ կարող եմ համոզում յայտնել առ այն, որ այս գրքով իրականացել է քո երեւի թէ պոէտական ամբողջ կեանքում սպասւած՝ քո իսկ մեծ երազանքը:

  • Չնւաճւած «Բերդաքաղաք»
    Չնւաճւած «Բերդաքաղաք»

    Բացւում է եւ ընթերցւում գրեթէ մի շնչով` ապշեցնելով ինձ: Վերջին 20-25 տարում հայերէն գրւած հազւագիւտ նորութիւններից է, որն ինձ այսպէս տպաւորեց: Այս ի՜նչ համարձակ գործ ես ձեռնարկել: Եւ սքանչելիօրէն յաջողել: Ասես նորօրեայ դիւցազներգութիւն լինի, որ հանդուգն նորարարութիւն է` հին ու ծանօթ ակօսների վրայ: Եւ ի՜նչ հոյակապ հայերէն է` ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ, որն այսօր անպատիժ, զանգւածաբար, օրնիբուն ոտնահարւում ու պղծւում է Հայաստանում, ուր, իբրեւ թէ, պետականօրէն պաշտպանւած է:

  • Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ
    Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ

    Իրանահայ ճանաչւած բանաստեղծ Վարանդն իր անտիպ այս ստեղծագործութիւնը, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-աեակի առիթով նւիրել է Արամ Մանուկեանի յիշատակին:

  • Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը
    Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը

    Երէկ Երեւանի Աւետիք Իսահակեան անւան կենտրոնական գրադարանում կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։