Աւստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի՝ ամերիկացի երգիչ Էլւիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմն էկրան կը բարձրանա 2021թ.-ի հոկտեմբերի 1-ին:
«alikonline.ir» - Աւստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի՝ ամերիկացի երգիչ Էլւիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմն էկրան կը բարձրանա 2021թ.-ի հոկտեմբերի 1-ին: Ըստ Tert.am-ի՝ գրում է Deadline հարթակը:
Ենթադրւում է, որ ֆիլմի նկարահանումները կը սկսւեն 2020 թ.-ի սկզբին՝ Աւստրալիայում:
Սիւժէի կենտրոնում երիտասարդ Էլւիս Փրեսլիի պատմութիւնը կը լինի դէպի փառքի ճանապարհ, ինչպէս նաեւ նրա եւ մենեջեր Թոմ Փարքերի յհարաբերութիւնները:
Ռոքնռոլի լեգենդար աստղին կը մարմնաւորի 27-ամեայ դերասան Օսթին Բաթլերը, որը խաղացել է 2019 թ.-ի երկու՝ Ջիմ Ջարմուշի «Մեռեալները չեն մեռնում» եւ Քւենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» աղմկայարոյց ֆիլմերում: