Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Եոհանսոնը կրկին գլխաւորել է Forbes-ի վարկածով տարւայ ամենաբարձր վարձատրւող դերասանուհիների վարկանշային աղիւսակը՝ մէկ տարում վաստակելով 56 մլն. դոլար: Վարկանշային աղիւսակը հրապարակւել է Forbes-ի կայքում:
«alikonline.ir» - Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Եոհանսոնը կրկին գլխաւորել է Forbes-ի վարկածով տարւայ ամենաբարձր վարձատրւող դերասանուհիների վարկանշային աղիւսակը՝ մէկ տարում վաստակելով 56 մլն. դոլար: Վարկանշային աղիւսակը հրապարակւել է Forbes-ի կայքում: Գրում է Tert.am-ը:
Անցեալ տարի Եոհանսոնը կրկին գլխաւորել էր աղիւսակը՝ 2017 թւականի յունիսից 2018 թւականի յունիսն ընկած ժամանակահատւածում վաստակելով 40.5 մլն. դոլար:
Ըստ Forbes-ի՝ այս տարի եւս նրա եկամուտների մեծ մասը ստացւել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սեւ այրին» եւ «Վրիժառուները. Աւարտ»:
Վարկանշային աղիւսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկեան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44.1 դոլար եկամուտով:
Ռիզ Վիզերսփունը երկու կէտով առաջադիմել է եւ յայտնւել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն. դոլար եկամուտով:
Յաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆէր Էնիսթոնը:
Վարկանշային աղիւսակը կազմելիս հաշւի են առնւել 2018 թւականի յունիսից 2019 թւականի յունիսն ընկած ժամանակահատւածում դերասանուհիների եկամուտները:
Ինչպէս աւելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկացի դերասան, պրոդիւսեր Դուէյն Ջոնսոնն էլ գլխաւորել է Forbes-ի վարկածով տարւայ ամենաբարձր վարձատրւող դերասանների վարկանշային աղիւսակը: 12 ամսւայ ընթացքում 47-ամեայ Ջոնսոնը 89.4 մլն. դոլար է վաստակել՝ ամսագրի վարկանիշում անցեալ տարւայ երկրորդ հորիզոնականից տեղափոխւելով առաջին հորիզոնական:
Դուէյն Ջոնսոնին այս տարի յաջորդում է Քրիս Հեմսվորթը, որը վաստակել է աւելի քան 76.4 մլն. դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 66 մլն. դոլարով: