Հա

Մշակոյթ

19/09/2019 - 14:00

«ԵՒԱ»-ն վերջապէս ԱՄՆ-ի կինոէկրաններին

Անահիտ Աբադը պատրաստւում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի էկրանաւորմանը՝ ԱՄՆ-ում:

«ԱԼԻՔ» - Անահիտ Աբադը պատրաստւում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի էկրանաւորմանը՝ ԱՄՆ-ում:

«Եւա»-ն սկսած հոկտեմբերի 25-ից էկրան պիտի բարձրանայ Նիւ Եօրքի կինօդահլիճներում, որի  պաստառի շնորհանդէսը  տեղի է ունեցել անցնող շաբաթւայ ընթացքում: Այս մասին է տեղեկացնում է ֆիլմի Հանրութեան հետ կապի գրասենեակը:

«Եւա»-ի ամերիկեան շրջագայութեան մեկնարկը Նիւ Եօրքում  տրւելուց յետոյ նոյեմբերի 1-ից ֆիլմը կը ցուցադրւի Լոս Անջելէսի կինոսրահներում, ապա կը յայտնւի միւս նահանգների էկրաններին:

Ֆիլմի կապակցութեամբ տպագիր մամուլում գրախօսական յօդւածով է հանդէս եկել UCLA-ի դասախօսական կազմի անդամ՝ Զարեհ Առուշանեանը:

ԱՄՆ-ում ֆիլմի էկրանաւորումը իրականացւում է  «Վեներաֆիլմս» ընկերութեան ջանքերով, ինչը տնօրինւում է Կարինէ Նազարեանի միջոցներով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։