Հա

Մշակոյթ

21/09/2019 - 08:40

Մոսկւայում տեղի կունենայ Սերգէյ Փարաջանովի արւեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդէսը

Մոսկւայում մեկնարկել է եզակի նախագիծ` ռեժիսոր եւ նկարիչ Սերգէյ Փարաջանովի արւեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդէսը: Ժամանակակից տեխնոլոգիաները թոյլ են տալիս յաղթահարել երկրների եւ քաղաքների միջեւ հեռաւորութիւնը, ցուցադրել Փարաջանովի ստեղծագործական հանճարի ուժը Մոսկւայի հնարաւորինս շատ բնակիչների:

«alikonline.ir» - Մոսկւայում մեկնարկել է եզակի նախագիծ` ռեժիսոր եւ նկարիչ Սերգէյ Փարաջանովի արւեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդէսը: Ժամանակակից տեխնոլոգիաները թոյլ են տալիս յաղթահարել երկրների եւ քաղաքների միջեւ հեռաւորութիւնը, ցուցադրել Փարաջանովի ստեղծագործական հանճարի ուժը Մոսկւայի հնարաւորինս շատ բնակիչների: Մեր վիրտուալ թանգարան մուտք գործելու համար տոմսերի եւ հրաւիրատոմսերի անհրաժեշտութիւն չկայ, բաւական է մի սեղմում:

Այս նախագծի վրայ աշխատել է Հայկական մշակոյթի աշնանային շրջանի կազմակերպիչների թիմը` Մոսկւայի հայկական թանգարանի եւ Երեւանում Սերգէյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ համատեղ: Տեխնիկական որոշումները մշակել է Շրջանի պաշտօնական գործընկեր ARLOOPA ընկերութիւնը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Սերգէյ Փարաջանովի վիրտուալ ցուցահանդէսը հասանելի է Մոսկւայի հայկական թանգարանում, ԼՍԱՐԱՆ կրթական կոնֆերանսում, Սերգէյ Պրոկոֆէյւի թանգարանում, Մոսկւայում Հայաստանի դեսպանատանը, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու տաճարային համալիրի տարածքում` Օլիմպիեսկի պողոտայում:

«Փարաջանովի անհաւանական պատկերների աշխարհ խորասուզւելու համար բաւական է ներբեռնել ARLOOPA յաւելւածը, գտնել անհրաժեշտ երկրապիտակը եւ վայելել ցուցահանդէսը: Մանրամասն հրահանգները հասանելի են Armenianseasons.ru կայքում:

ARLOOPA ընկերութիւնը զբաղւում է լրացւած եւ վիրտուալ իրականութեամբ բջջային յաւելւածների եւ խաղերի մշակմամբ, մատուցում է լայն AR եւ VR ծառայութիւններ, օգտագործում է լրացւած իրականութեան, պատկերների եւ համակարգչային տեսողութեան ճանաչման տեխնոլոգիաները` իրականութիւնը հարուստ ինտերակտիւ բովանդակութեամբ անկրկնելի արկածի վերածելու համար»,- նշում են կազմակերպիչները։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։