Հա

Մշակոյթ

14/10/2019 - 10:20

Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը

«Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից:

«alikonline.ir» - «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Կազմակերպիչները մանրամասնում են, որ հոկտեմբերի 14-ին, Շուշիում հիմնադրամի նւիրատուները եւ ընկերները կը մասնակցեն պատմական յուշակոթողի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգման աշխատանքների աւարտին նւիրւած հանդիսավոր միջոցառմանը:

Սատարելով Արցախի կառավարութեան նախաձեռնութեանը՝ «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

Ծրագրի արդիւնքում ամբողջութեամբ վերականգնւել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնւել է նաեւ մզկիթի հարեւանութեամբ գտնւող մեդրէսէի շէնքը (հոգեւոր վարժարան), ընդլայնւել եւ բարեկարգւել է  մզկիթի յարակից տարածքը, կառուցւել է պուրակ: 

Յատկանշական է, որ հիմնադրամի ջանքերով վերջերս աւարտւել են նաեւ Սուրբ Թադէոսի վանքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Ս. Թադէոսի վանական համալիրը, որը գտնւում է հիւսիս-արեւմտեան Իրանում, բացառիկ հոգեւոր նշանակութիւնը ունի Հայ Առաքելական Եկեղեցու համար եւ համաքրիստոնէական եզակի ուխտատեղի է: 2008 թ.-ին վանքը գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան օբիեկտների ցանկում։

Շուշիի միջոցառման մասնակիցները կը ծանօթանան նաեւ հիմնադրամի միւս ծրագրերին, որոնք ուղղւած են հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգութեան պահպանութեանը: Նրանց թւում են Հայաստանի Տաթեւի վանական համալիրը, Վրաստանի Սուրբ Գէորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստւածածին եկեղեցին եւ Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։