Հա

Մշակոյթ

14/10/2019 - 11:10

Մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանեանը

98-րդ տարում Փարիզում մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանեանը (Richard Jeranian)։

«alikonline.ir» - 98-րդ տարում Փարիզում մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանեանը (Richard Jeranian)։ Գրում է Panorama.am-ը:

Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանեանը ծնւել է Սեբաստիա քաղաքում 1921 թւականի յուլիսի 17-ին, 7 տարեկանից ապրել է Ֆրանսիայում։ 1938-1942 թւականներին սովորել է Մարսէլի գեղարւեստի դպրոցում, 1946-1948 թւականներին` Փարիզի Գրան-Շոմիեր եւ Ժիւլիան ակադեմիաներում։

Ժերանեանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատիւրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։ Արւեստագէտն իր ստեղծագործական կեանքի ողջ ընթացքում բազմաթիւ ցուցահանդէսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մարսէլ, Բէյրութ, Թեհրան, Ժնեւ, Միւնխէն, Նիւ Եօրք, Վաշինգտոն, Դալլաս, Երեւան, Լենինական եւ այլն), արժանացել մի շարք մրցանակների:

Խորհրդային տարիներից ի վեր (1950-ական թւականներից սկսած) արւեստագէտը պարբերաբար ցուցադրւել է Հայաստանում: 2011 թ. նա վերջին անգամ եկել էր Հայաստան, բացւել էր նկարչի անհատական ցուցահանդէսը:

Արւեստաբան Լիլիթ Սարգսեանի բնորոշմամբ, Ռ. Ժերանեանն ասես հանդիսացել է Հայաստանի «արւեստագէտ-դեսապանը» Եւրոպայում եւ Եւրոպայինը` Հայաստանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։