Print this page
16/10/2019 - 08:00

«Սալւադոր Դալիի «Այրւող ընձուղտը» փորագրութիւնը գողացել են Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից». CBS

Իսպանացի սիւռէալիստ նկարիչ Սալւադոր Դալիի «Այրւող ընձուղտը» փորագրութիւնը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարւեստական պատկերասրահից:

«alikonline.ir» - Իսպանացի սիւռէալիստ նկարիչ Սալւադոր Դալիի «Այրւող ընձուղտը» փորագրութիւնը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարւեստական պատկերասրահից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է CBS հեռուստաընկերութիւնը:

Պատկերասրահի աշխատակից Ռաշադ Հոփքինսի խօսքով, որը պատահարի ժամանակ մենակ է եղել այնտեղ, ինքը մի պահ դէմքը շրջել է պատկերասրահի առաջնամասում տեղադրւած Դալիի աշխատանքից, իսկ երբ յետ է շրջւել, այն արդէն տեղում չի եղել: Պատկերասրահի դիմաց տեղադրւած տեսախցիկների գրանցումներում երեւում է մի մարդ, որը փախչում է՝ փորագրութիւնը ձեռքին:

Ինչպէս նշում է CBS-ը, «Այրւող ընձուղտը» 1966 թւականի հազւագիւտ փորագրութիւն է: Դրա արժէքը գնահատւում է 20 հազար դոլար, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր