Հա

Մշակոյթ

03/11/2019 - 09:20

Յայտնի է դարձել, թէ երբ է լոյս տեսնելու «Սարդ-մարդու» մասին նոր մուլտֆիլմը

Ամերիկեան Sony Pictures ընկերութիւնը սոցցանցում գրառում է կատարել՝ յայտնելով, որ «Սարդ-մարդը. տիեզերքի միջով» անիմացիոն ֆիլմի շարունակութիւնը կը թողարկւի 2022-ի ապրիլի 8-ին:

«alikonline.ir» - Ամերիկեան Sony Pictures ընկերութիւնը սոցցանցում գրառում է կատարել՝ յայտնելով, որ «Սարդ-մարդը. տիեզերքի միջով» անիմացիոն ֆիլմի շարունակութիւնը կը թողարկւի 2022-ի ապրիլի 8-ին:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մուլտֆիլմի մասին այլ մանրամասներ չեն հաղորդւում: Դեռեւս չեն բացայայտւել ո՛չ ռեժիսորի, ո՛չ սցենարիստի անունը:

Նիւեօրքցի պատանի Մայլզ Մորալեսի մասին առաջին ֆիլմը, լոյս է տեսել 2018-ի դեկտեմբերին, որից յետոյ արժանացել է «Օսկար» կինոմրցանակի՝ «Լաւագոյն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անւանակարգում:  

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին հրապարակւել էր «Ջումանջի. յաջորդ մակարդակ» ֆիլմի վերջնական թրէյլերը՝ Դուէյն Ջոնսոնի եւ Դենի Դէ Վիտոյի մասնակցութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։