Հա

Մշակոյթ

21/12/2019 - 14:10

«Հայկական երաժշտական երեկոյ»՝ «Վահդաթ» համերգասրահում

Թեհրանի «Վահդաթ» համերգասրահը դեկտեմբերի 19-ին լեփ-լեցուն էր արւեստասէր հասարակայնութեամբ, որը յոտնկայս ծափողջոյններով ունկնդրեց մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարած, Իրանի Ազգային սիմֆոնիկ նւագախմբի եւ երգչախմբի կատարմամբ «Հայկական երաժշտութեան երեկոյ»-ն:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի «Վահդաթ» համերգասրահը դեկտեմբերի 19-ին լեփ-լեցուն էր արւեստասէր հասարակայնութեամբ, որը յոտնկայս ծափողջոյններով ունկնդրեց մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարած, Իրանի Ազգային սիմֆոնիկ նւագախմբի եւ երգչախմբի կատարմամբ «Հայկական երաժշտութեան երեկոյ»-ն:

Յայտագրում ներառւած էին հայ կոմպոզիտորների փայլուն, ոգեշունչ եւ իւրայատուկ ստեղծագործութիւններ՝ ընտրւած դասական եւ ժողովրդական ժանրերից: Հանդիսատեսը ունկնդրեց Կոմիտասի, Արամ Խաչատրեանի, Խաչատուր Աւետիսեանի եւ մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ստեղծագործութիւնները:

«Հայկական երաժշտական երեկոյ»-ին իրենց բացառիկ կատարումներով հանդէս եկան Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի ժողովրդական երգերի բաժնի վարիչ Սամուէլ Գալստեանը, Երեւանի օպերայի սոլիստներից՝ Վահան Բադալեանը՝ դասական եւ օպերային արւեստի երգիչ, դուդուկահար Սարօ Պօղոսեանը, որոնք մայեստրօ Ռազմիկ Օհանեանի հրաւէրով էին Իրան ժամանել: Դաշնամուրի մօտ էր իրանահայ արհեստավարժ դաշնակահար Ալւին Աւանէսեանը, ով կատարեց Առնօ Բաբաջանեանի նոկտիւրնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։