Հա

Մշակոյթ

14/01/2020 - 11:50

Ջոն Վիլիամզը ռեկորդ է սահմանել «Օսկար» մրցանակի ներկայացւելու թւաքանակի առումով

Ամերիկացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջոն Վիլիամզը ռեկորդ է սահմանել «Օսկար» մրցանակի ներկայացւելու թւաքանակի առումով:

«alikonline.ir» - Ամերիկացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջոն Վիլիամզը ռեկորդ է սահմանել «Օսկար» մրցանակի ներկայացւելու թւաքանակի առումով: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է Classic FM-ը:

Նա ներառւել է «Լաւագոյն երաժշտութիւն կինոնկարի համար» անւանակարգում՝ բլոկբաստերային «Աստղային պատերազմներ. Սքաիւոքեր. Արեւածագ» ֆիլմում գլխաւոր երաժշտութեան համար` դառնալով այս կինոմրցանակի 52-ակի թեկնածու:

Այժմ ողջ արւեստի գործիչների շրջանում սա ամենախոշոր արդիւնքն է (բացարձակ ռեկորդակիր է Վոլթ Դիսնէյը, որին «Օսկար» մրցանակի էին ներկայացրել 59 անգամ):

Ջոն Վիլիամզն «Օսկար» մրցանակի հնգակի դափնեկիր է («Ջութակահարը տանիքին», «Ծնոտներ», «Աստղային պատերազմներ. Մաս 4, Նոր յոյս», «Այլմոլորակայինը», «Շինդլերի ցուցակը»), ինչպէս նաեւ 21 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, 7 անգամ` «BAFTA» եւ 4 անգամ` «Ոսկէ գլոբուս» մրցանակների, ինչպէս նաեւ մի շարք այլ յայտնի մրցանակների:

Բացի ֆիլմերի սաունդթրեքներից, կոմպոզիտորը երաժշտութիւն է գրել նաեւ Օլիմպիական խաղերի, հեռուստասերիալների եւ համերգների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։