Հա

Մշակոյթ

22/01/2020 - 12:10

«Երաժշտութիւնը պէտք է յուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թէ զարմացնի». Առնօ Բաբաջանեանը այսօր կը դառնար 99 տարեկան

«Երաժշտութիւնը պէտք է յուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թէ զարմացնի». այսօր Առնօ Բաբաջանեանի ծննդեան օրն է:

«alikonline.ir» - «Երաժշտութիւնը պէտք է յուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թէ զարմացնի». այսօր Առնօ Բաբաջանեանի ծննդեան օրն է:

Ստեղծագործութիւնը պէտք է միշտ յուզի ունկնդրին: Երաժշտութեան ճշմարտայնութեան առաջին անհրաժեշտ պայմանը եւ չափանիշը յուզականութիւնն է: Այն պէտք է յուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թէ զարմացնի:

Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնօ Բաբաջանեանի ծննդեան 99-ամեակը: Առնօ Բաբաջանեանը ծնւել է Երեւանում, 1921 թւականի յունւարի 22-ին։

«Լոյսի եւ ուրախութեան կոմպոզիտոր». այսպէս էին կոչում նրան իր ժամանակակիցները:

Երաժշտական տաղանդը դեռ վաղ մանկութիւնից է երեւացել: Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի աւարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողութիւնը ստուգել էր Արամ Խաչատրեանն ու խորհուրդ տւել լրջօրէն նւիրւել երաժշտութեանը. «Մի անգամ եկաւ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպէսզի իմանայ, թէ ով լաւ ձայն ունի: Ես նոյնպէս երգեցի եւ ռիթմի տակ ծափ տւեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղւեմ երաժշտութեամբ: Աւելի ուշ իմացայ, որ այդ մարդը Արամ Իլիչի Խաչատրեանն էր»,- պատմել է կոմպոզիտորը:

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնութեամբ դրսեւորւել է նաեւ նրա երգերում: Հանրայայտ են Բաբաջանեանի «Երկրագնդի լաւագոյն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկութիւնս», «Մի շտապիր» եւ այլ երգեր, որոնք կատարւել են ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում:

Առնօ Բաբաջանեանը մահացել է Երեւանում, 1983 թւականի նոյեմբերի 11-ին։

Յարակից լուրեր

  • Առնօ Բաբաջանեանի ծննդեան օրն է
    Առնօ Բաբաջանեանի ծննդեան օրն է

    Այսօր նշւում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնօ Բաբաջանեանի ծննդեան 98-րդ ամեակը։ Սակայն, իրականում, նա ծնւել է ոչ թէ յունւարի 22-ին, այլ 21-ին։ 

  • «Aeroflot»-ն Առնօ Բաբաջանեանի պատւին ինքնաթիռ է անւանակոչել
    «Aeroflot»-ն Առնօ Բաբաջանեանի պատւին ինքնաթիռ է անւանակոչել

    Ռուսաստանի Դաշնութեան տրանսպորտի նախարարութեան նախաձեռնութեամբ «Aeroflot» աւիաընկերութիւնն իր օդանաւերից մէկն անւանակոչել է հայ կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանի պատւին:

  • Առնօ Բաբաջանեանի մահւան տարելիցի առիթով Երեւանում հնչում էին նրա ստեղծագործութիւնները
    Առնօ Բաբաջանեանի մահւան տարելիցի առիթով Երեւանում հնչում էին նրա ստեղծագործութիւնները

    ՀՀ կոմպոզիտորների միութեան նախագահ Արամ Սաթեանն ասաց, որ Բաբաջանեանը զարմանալի անձնաւորութիւն էր: «Նա հիանալի ընկեր էր, մարդ, ով զգում էր ժամանակը, կարողանում էր ապրել ժամանակի խնդիրներով: Սիրւած էր բոլորից, բազմաշնորհ եւ բազմաժանր կոմպոզիտոր էր: Ցաւում եմ, որ երկար չապրեց»,- պատմեց Արամ Սաթեանը:

  • Մինսկում կայացել է Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95-ամեակին նւիրւած համերգ
    Մինսկում կայացել է Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95-ամեակին նւիրւած համերգ

    Հայաստանի Անկախութեան 25-ամեակին նւիրւած միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 29-ին Բելոռուսիայի երաժշտութեան ակադեմիայում Բելոռուսիայում ՀՀ դեսպանութիւնը կազմակերպել էր համերգ՝ նւիրւած մեծ երգահան Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95-ամեակին:

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Պատանի Առնօ Բաբաջանեանը՝ ծնողների հետ
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Պատանի Առնօ Բաբաջանեանը՝ ծնողների հետ

    Նկարում ապագայ կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանն է իր ծնողների՝ Յարութիւն եւ Արծւիկ Բաբաջանեանների հետ:
    Առնօ Բաբաջանեանը ծնւել է 1921 թւականի յունւարի 22-ին՝ Երեւանում: Նրա մանկութիւնն ու պատանեկութիւնն անցել են Նալբանդեան փողոցի հարեւանութեամբ գտնւող երեւանեան նշանաւոր թաղամասերից մէկում: Դա մի մեծ, մարդաշատ ու համերաշխ բակ էր՝ ներկայ Սախարովի հրապարակի հարեւանութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։