Հա

Մշակոյթ

Items filtered by date: Շաբաթ, 13 Ապրիլի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Հինգշաբթի 11 ապրիլ 2019-ի յետմիջօրէին ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի այցելութիւնը, գլխաւորութեամբ ատենապետ՝ Նժդիկ Աբրահամեանի:

Published in Ատրպատական

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը երէկ Լիբանանի մէջ Իտալիոյ դեսպան Մասիմօ Մարոթիին յղեց նամակ մը` ողջունելով 10 ապրիլին Իտալիոյ Պատգամաւորներու պալատին կողմէ որդեգրուած բանաձեւը, որ Իտալիոյ կառավարութեան կոչ կ՛ուղղէր ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը եւ այդ հարցը արծարծելու միջազգային մակարդակի վրայ:

Published in Հայ Դատ

Իտալիայի Պատգամաւորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձեւ, որով երկրի կառավարութեանը կոչ է արւում միջազգային հնչեղութիւն տալ Հայոց Ցեղասպանութեանը։ Այս բանաձեւը որոշ շփոթմունքի առարկայ էր դարձել, քանի որ 2000 թ. Իտալիայի Պատգամաւորների պալատն ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը։

Published in Հայ Դատ

Ապրիլ 12-ին կ’ոգեկոչենք անմար յիշատակը հայ ժողովուրդի ազգային հերոսներու եւ արդարահատոյց վրիժառուներու փառապանծ փաղանգին անվեհեր մարտիկներէն Արշաւիր Շիրակեանի։

Published in Գաղափարական

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հրաժեշտ է տւել ԶԼՄ-ներին:

Published in Իրան

Իրանի բոլոր քաղաքներում եւ բնակավայրերում, երէկ՝ ապրիլի 12ին, ուրբաթօրեայ աղօթքի աւարտից յետոյ, բազմահազար քաղաքացիներ մասնակցել են ի պաշտպանութիւն Իսլ. յեղափոխութեան պահակազօրի կազմակերպւած ցոյցերին:

Published in Իրան

Հայաստանում, քաղաքական օրակարգի բացակայութեան խնդիր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չէ, որ ունի: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրոյցում ասաց քաղաքագէտ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագէտ Արմէն Բադալեանը:

Published in Իրան

Նախօրէին Սուդանում իրականացւած ռազմական յեղաշրջման ղեկավարը, պաշտպանութեան նախարար գեներալ Աւադ բին Աուֆը հեռացել է երկրի Ռազմական խորհրդի ղեկավարի պաշտօնից:

Published in Միջազգային

Ալժիրում իրավիճակը լարւած է: Երէկ՝ ապրիլի 12-ին երկրի մայրաքաղաքում, ոստիկանութեան ուժերը ջրցան մեքնենաներ եւ արծունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դէմ:

Published in Միջազգային

Իտալիոյ խորհրդարանի որդեգրած Հայոց ցեղասպանութեան վերաբերող բանաձեւը ունի հետեւեալ բաղադրիչները` ճանաչում, դատապարտում, կառավարութեան կողմէ որդեգրումի պահանջ, կոչ` Հայաստանի Հանրապետութիւնը ապաշրջափակելու եւ դիւանագիտական եւ տնտեսական յարաբերութիւններու ձեռնարկելու: Նաեւ` զօրակցելու ներթրքական հասարակութեան մաս կազմող Թուրքիոյ հայ փոքրամասնութեան: Անմիջապէս յիշեցնենք, որ նոյեմբեր 2000-ին գրեթէ նոյն բովանդակութեամբ Իտալիոյ խորհրդարանը քուէարկած էր նման բանաձեւի մը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։