Հա

Մշակոյթ

Items filtered by date: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 10:40

Առաջնորդարանի այցելուներ

Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

Published in Թեհրան

17 ապրիլ 2019 ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ իրենք մշտապէս կապւած են եղել արտաքին գործերի նախարարութեան հետ եւ տարիներ շարունակ Սփիւռքում «անպաշտօն դիւանագիտութեան» դերն ենք խաղացել՝ զօրաւիգ կանգնելով Հայաստանի պետականութեան եւ հայ ժողովրդի շահերն առաջ տանելուն:

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Վաղարշակ Յակոբեանը վստահ է՝ Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ:

Published in Տնտեսական
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 10:10

Նոր ոտնձգութիւն

Եւ ահաւասիկ Ազգային Օրհներգը աղաւաղելու ձգտող Ալէն Սիմոնեանի արկածախնդրութիւններուն կրնկակոխ հետեւող մէկ այլ «նորարար», այս անգամ Բարգաւաճ Հայաստան Կուսակցութեան շարքերէն... Պատգամաւոր Վարդան Ղուկասեան հրապարակ կ՚իջնէ քրիստոնէական խաչը մեր ազգային դրօշին՝ Եռագոյնին վրայ զետեղելու առաջադրութեամբ։

Ամերիկեան «Time» հանդէսն ապրիլի 17-ին հրապարակել է 2019 թւականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որը կազմելիս յայտնի անձանց տեղաբաշխել են ըստ անւանակարգերի՝ առաջնորդներ, արտիստներ, կերպարներ, նորեկներ եւ հսկաներ:

Published in Հասարակական

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, պատմաբան Նորա Արիսեանի ջանքերով Սիրիայի աւարտական դասարանների դասագրքերում ներառւել է Հայոց Ցեղասպանութեան թեման:

Published in Սփիւռք

Ամստերդամի Բեխիենհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնութեամբ աւանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղօթքների ամենամեայ ընթերցումները, որոնց պատւոյ հիւրերն էին Հոլանդիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայեանը եւ Սուրբ Աթոռի նւիրակ արքեպիսկոպոս Ալդօ Կաւալին (Archibishop Aldo Cavalli):

Published in Սփիւռք

Մէկ տարի յետոյ Արցախում տեղի է ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ըստ ԱՀ Սահմանադրութեան՝ այս երկու պետական կառոյցների ընտրութիւնները տեղի են ունենալու նոյն օրը՝ միաժամանակ: Բնական է, որ առաջիկայ մէկ տարին Արցախն ապրելու է բուռն քաղաքական կեանք: Դաշնակցութիւնը բազմիցս ահազանգել է Արցախի գերկենտրոնացւած իշխանութեան անպատեհութեան մասին՝ թէ՛ կառավարման եւ թէ՛ երկրի անվտանգութեան տեսանկիւնից:

Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 09:10

Հանդիպում ազգային առաջնորդարանում

Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Published in Թեհրան
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 09:00

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ կառավարութեան Պետական եկամուտների կոմիտէի նախագահ՝ պրն. Դաւիթ Անանեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

Published in Թեհրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։