Հա

Մշակոյթ

Items filtered by date: Շաբաթ, 06 Ապրիլի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում պատասխանել է ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպէոյի՝ Իրանին պատուհասած ջրհեղեղի կապակցութեամբ յայտարարութեանը, նշելով, որ Իրանի ժողովուրդն Աստծոյ օգնութեամբ ու պետական կառոյցների, ԶՈՒ-ի եւ հասարակական կազմակերպութիւնների հետ համատեղ ջանքերի շնորհիւ կը յաղթահարի բնական աղէտները:

Published in Իրան

ՄԱԿ-ի գլխաւոր քրտուղար Անտոնիօ Գուտերէշի եւ Լիբիական  ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարի միջեւ բանակցութիւնների ձախողումից յետոյ, ապստամբ գեներալի հրամանատարութեան ներքոյ գտնւող ուժերը 7 ուղութիւնով մօտենում են մայրաքաղաք Տրիպոլիին:

Published in Միջազգային

Խուզեստանի քաղաքային եւ գիւղական բնակավայրերում շուրջ 400 հազար հոգու սպառնում է ջրհեղեղի վտանգը: Այս մասին նահանգի արտակարգ իրավիճակների կարգաւորման համադրող խորհրդի նիստի շրջանակում յայտարարել է ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:

Published in Իրան

Հայաստանը դէ իւրէ պառլամենտական երկիր է, իսկ դէ ֆակտօ անհասկանալի մի բան։ Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը։

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի հարցազրոյց է տւել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի եւ Ադրբեջանի իշխանութիւններն արմատապէս հակադիր մօտեցումներ ունեն փախտականների եւ տեղահանւած անձանց խնդրի հանդէպ:

Այս տարւայ ֆլեշմոբը նւիրւում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի եւ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150-ամեայ յոբելեաններին:

Published in Մշակոյթ

Անառողջ սննդի ընդունումն աւելի շատ մարդ է սպանում, քան ծխելն ու հիպերտոնիան։ Բիլ եւ Մելինդա Գէյթսերի հիմնադրամի ֆինանսաւորած հետազօտութեան համաձայն՝ մեծ քանակութեամբ մսի եւ նւազագոյն քանակութեամբ բանջարեղէնի օգտագործումն ամէն տարի դառնում է աւելի քան 500 հազար ամերիկացիների եւ 90 հազար բրիտանացիների մահւան պատճառ։ 

Published in Հասարակական

«Բարսելոնա»-ն կը սկսի բանակցութիւններ արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիի հետ ցմահ պայմանագիր կնքելու հարցով։ Այդ մասին յայտնել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմէուն։

Published in Մարզական

Ֆրանսիայում աճուրդի է դրւել Նապոլէոնի գահը: Աճուրդը տեղի կունենայ ապրիլի 7-ին Ֆոնտենբլոյում՝ Ֆրանսիայի միապետների պատմական նստավայրում, որտեղ 1814 թւականի գարնանը գահից հրաժարւած կայսրը հրաժեշտ տւեց իր գւարդիային:

Published in Այլ

Լեհաստանում մինչեւ տարեվերջ կարող է բացւել 45 մետր խորութեամբ ջրաւազան:

Published in Այլ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։