Հա

Մշակոյթ

Items filtered by date: Շաբաթ, 25 Յունւարի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Տնտեսագէտ Տարօն Աջեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրոյցում կասկածի տակ է դրել ՀՀ կառավարութեան հակակոռուպցիոն ռազմավարութիւնը՝ կոչ անելով կոռուպցիայի դէմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:

Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը յունւարի 24-ին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդեան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմաւորել է  Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան լուսարարապետ գերշ. Տ. Սեւան արքեպիսկոպոս Ղարիբեանը:

Published in Սփիւռք

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Սաուդական Արաբիայի արտաքին գործերի հարցերով խորհրդական նախարար Ադէլ ալ Ջոբէյրի՝ «նորմալ» երկրի մասին յայտարարութեանը՝ նշելով, որ Սաուդական Արաբիան չի կարող «նորմալ» երկիր համարւել Եմէնում հումանիտար ճգնաժամի յանգեցրած գործողութիւնների եւ լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան պատճառով:

Published in Իրան

ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ պետական յեղաշրջման փորձերի մասին յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ օրւայ իշխանութեան ամբողջ քաղաքական էներգիան ուղղւած է անցեալը հրեշացնելու, ամէն ինչ ջնջելու եւ անընդհատ ներքին թշնամիներ փնտրելու գործին։ Այս մասին 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։

Իմ յորդորը եղել է մէկը. այն ինչ կատարւում է պէտք է տեսաձայնագրւի, որովհետեւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ինչ այսօր կատարւում է, այս օրով չի աւարտւելու: Ցաւ եմ ապրում: Դրանք նոր քրէական գործերի հիմք են հանդիսանալու եւ այդ ժամանակ ապացուցողական բազան չի լինելու: Ամբողջ հարցաքննութիւնը, գործողութիւնները պէտք է ձայնագրւեն:

«Մեր տունն Իսրայէլն է» աջակողմեան կուսակցութեան առաջնորդ Աւիգդոր Լիբերմանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արաբ-իսրայէլական հակամարտութեան խաղաղ կարգաւորման ծրագիրը առաջիկայ օրերին հրապարակելու մտադրութեան պատճառով, որը յայտնի է որպես «դարի գործարք»։

Published in Միջազգային

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան նախագահ Սաիդա Օհանեանը յայտնում է, որ միութիւնը դիմել է Նոբէլեան յանձնաժողովին առաջարկով՝ յանձնել Խաղաղութեան Նոբէլեան մրցանակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամաւոր Կարօ Փայլանին:

Published in Հասարակական

Իշխանութիւնը ցանկանում է սրանով հնարաւոր կոռուպցիոն գործարքները բացայայտել, կոռուպցիայի դէմ պայքարին որեւէ մէկը չի կարող դէմ լինել, սակայն մենք գործ ունենք դեռեւս չկայացած, յարաբերական ասւած, անկախ հակակոռուպցիոն համակարգի հետ եւ այդ համակարգը կայացնելու համար, ամենեւին պարտադիր չէ քանդել կայացած համակարգը:

Երբ 2019 թւականի յունիսին Արցախի Հանրապետութեան խորհրդարանում քննարկւում էր «Կուսակցութիւնների մասին» օրենքը, հանրապետութիւնում գրանցւած էին շուրջ 20 կուսակցութիւններ: Այժմ գրանցւած կուսակցութիւնների թիւը հասնում է 27-ի: Ինչ-որ առումով կարելի է բնական համարել այս երեւոյթը: 2020-ի մարտի վերջին օրը Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ, որոնք առաջին անգամ անց են կացւելու միայն համամասնական ընտրակարգով:

Էջ 3, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։