MENU
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը հոկտեմբերի 14-ին Շուշի քաղաքում ներկայ է գտնւել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողութեանը:
«Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից:
Արցախի կառավարութեան հետ համագործակցութեամբ, «IdeA» հիմնադրամի միջոցներով ընթացքի մէջ են Շուշիի «Գեովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման աշխատանքները:
Սեպտեմբերի 11-ին Շուշիում՝ Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան շէնքում կայացել է Երւանդ Փամբուկեանի «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը: Այն Արամ Մանուկեանի տասնամեայ (1904-1915) նամակագրութիւնն է` ամբողջական բովանդակութեամբ ու ժամանակագրական հերթականութեամբ:
2018 թ. յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցային համալիրի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Շուշիում կանցկացւի ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած է «Արցախեան շարժման» 30-ամեակին:
Մայիսի 9-ի եռատօնը մեր ամենանւիրական տօներից մէկն է եւ խորհրդանշում է կարեւոր յաղթանակներ մի շարք սերունդների համար: Այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը։
Ինչպէս նախորդ տարիներին այս տարի եւս Թեհրանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների նախաձեռնութեամբ հայոց դպրոցների 15 աշակերտներ իրենց երեք պատասխանատուների՝ Անուշա Աւասափեանի, Աղաւնի Մինասեանի եւ Սիլւանա Աւասափեանի հետ Շուշի մեկնեցին յուլիսի 29-ի երեկոյեան գերաշնորհ Սրբազան Հօր օրհնանքը ստանալուց յետոյ:
Շուշին Արցախի մշակութային մնայուն արժէքներ կրող քաղաքներից է: Նրա պատմութեանը ծանօթանալուն զուգահեռ այստեղ կարելի է տեսնել, օրինակ, աշխարհի տարբեր ծայրերից բերւած կտաւները, չտեսնւած քարերի հաւաքածուն, քաղաքի մայր տաճարը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, վերականգնւող պարսկական մզկիթը եւ պարզապէս զրուցել շուշեցիների հետ, ովքեր դէմ չեն լինի պատասխանել ձեր հարցերին: