Հա

Մշակոյթ

Իրանի «Մաջմուէդարան» միութեան նախաձեռնութեամբ յունւարի 30-ին բացումն է կատարւելու Իրանի գեղանկարիչ առաջատարների առաջին ցուցահանդէսի, որը տեւելու է մինչեւ փետրւարի 4-ը:
Յիշեալ ցուցահանդէսին իրանահայ գեղանկարիչներ Վիգէն Մուրադեանի եւ Յարութիւն Մինասեանի գործերը ցուցադրւելու են իրանցի 24 այլ գեղանկարիչների գործերի կողքին, այդ թւում Սոհրաբ Սեփեհրի, Մորթեզա Մոմայէզ, Ալիաքբար Սանաթի, Ժազէ Թաբաթաբայի, եւ ....:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2014 10:50

Ձիերին նւիրած ցուցահանդէս՝ Երեւանում

2014 թւականը պաշտօնապէս յայտարարւած է Ձիու տարի եւ պատահական չէ, որ գեղանկարիչ Գէորգ Բաղդասարեանը, որի ջանքերով 2012 թւականին առաջին անգամ Հայաստանում Նկարիչների միութիւնում բացւեց ձիուն նւիրւած ցուցահանդէս, պարզապէս չէր կարող ձեռնամուխ չլինէր յոբելեանական այս ցուցահանդէսի կազմակերպմանը:

Օրերս Լեհաստանում, Սոպոտի պատկերասրահում բացւել է «Յովհաննէս Այւազովսկի. ժամանակ եւ յաւերժութիւն» խորագիրը կրող ցուցահանդէսը, որին ներկայ էր Լեհաստանի նախագահ Բրոնիսլաւ Կամարովսկին: Յովհ. Այւազովսկու ցուցահանդէսի բացմանը զուգահեռ՝ Սոպոտի պատկերասրահում բացւել է նաեւ հայկական ծագումով լեհ գեղանկարիչ Թէոդոր Աքսենտովիչի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը:

Published in Մշակոյթ
Չորեքշաբթի, 25 Յունիսի 2014 10:30

«Ես նկարում եմ՝ լոկ նկարելու համար»

Վիգէն Մուրադեանը ծնւել է 1940 թւականին՝ Թեհրանում, տարրական կրթութիւնը ստացել է «Քուշեշ-Դաւթեան» դպրոցում, ապա իր հօր աշխատանքի բերումով՝ ընտանիքով տեղափոխւել են Ատրպատական նահանգի Միանէ քաղաքը, ուր բնակութիւն են հաստատում մի քանի տարի, երբ երիտասարդ Վիգէն Մուրադեանը աւարտում է միջնակարգի կրթութիւնը:

Կիրակի, 15 Յունիսի 2014 09:50

37-րդ ֆրէյմ - Ակնթարթի որսը

Գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը խառնիխուռն սեղանից հանում է հայ լուսանկարիչների հանրագիտարանը, յետոյ բերում-դնում է լրագրային սեղանին ու խոր շունչ քաշում: Այս հանրագիտարանը նա կազմել է 2007 թ.: Իր հօր՝ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի մտայղացումն էր: Նա հոգատար թերթում է հանրագիտարանի էջերը, յետոյ հատ-հատ պատմում յայտնիների մասին:

Published in 37-րդ ֆրէյմ

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ Կապանի աւագանու որոշմամբ Բաղաբուրջի յուշահամալիրում կը կանգնեցւի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում ներդրում ունեցած անձանց յիշատակը յաւերժացնող յուշարձան:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2013 10:50

ԱՐՒԵՍՏԻ ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Էդգար Շահին (1874-1947)

Հոկտեմբերի 31-ին մեր ժողովուրդը նշել է ծննդեան տարեդարձը միջազգային համբաւի տիրացած հայ գեղանկարիչ Էդգար Շահինի, որ իր տաղանդով ու ստեղծագործութեամբ բարձունք մը նւաճեց արւեստի աշխարհին մէջ՝ համաշխարհային ճանաչում ապահովելով հայկական գծանկարչութեան ու յատկապէս փորագրական գեղանկարչութեան հարուստ ժառանգութեան։

Published in Մշակոյթ
Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2013 09:50

Խմբական ցուցահանդէս՝ «Լազար» ցուցասրահում

Ուրբաթ, հոկտ. 18-ի երեկ. Թեհրանի հանրայայտ «Լազար» ցուցասրահում բացումը կատարւեց իրանցի ժամանակակից գեղանկարիչների խմբական ցուցահանդէսի, որը ընդգրկում է նաեւ ստեղծագործութիւններ իրանահայ աւագ սերնդի անւանի ներկայացուցիչներ՝ մանրանկարիչ Անդրէ Սեւրուգինից (Դարւիշ), Մարկօ Գրիգորեանից եւ Միշա Շահբազեանից:

Published in Մշակոյթ

Իրանահայ հանրածանօթ նկարիչ Սմբատ Տէր-Կիւրեղեանի ծննդեան հարիւրամեակի առիթով կազմակերպւած հանդէսին՝ կիրակի, հոկտեմբերի 27, 2013 թւականին, Լոս Անջելէսի Իրանահայ միութեան սրահում Կը ցուցադրւի նկարչի 60-ից աւելի բնատիպ նկարչութիւններ, ինչպէս եւ իր կեանքին ու գործին առնչւող նշանակալի առարկաների հաւաքածոյ: Ցուցադրութիւնից յետոյ՝ պրոֆ. Թալին Գրիգորը եւ գլենդէլաբնակ գեղանկարիչ Վաչագ Տէր-Սարգսեանը կը քննարկեն Սմբատի վաստակը:

Published in Հասարակական
Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2013 10:30

ՅԻՇԱՏԱԿ - Վահրամ (Կուկ) Յարութիւնեանի մասին

Հայրենի ամենաարժանաւոր երիտասարդ գեղանկարիչներից Վահրամ Կուկ Յարութիւնեանը վերջերս բոլորովին անակնկալօրէն իր մահկանացուն կնքեց՝ սուգի մատնելով ոչ միայն ընտանիքին ու հարազատներին, այլեւ՝ իր արւեստին հաղորդ բոլոր արւեստասէրներին: Նրա անժամանակ մահւան պատճառով՝ չիրականացան բազում ծրագրեր. հայ կերպարւեստը զրկւեց կայացած արւեստագէտի ստեղծագործութիւններից: 

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։