Հա
13/11/2019 - 08:20

Ղամիշլիում վերջին հրաժեշտ են տւել սպանւած Հայ Կաթողիկէ համայնքի հովւապետին ու նրա հօրը

Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Տ. Յովսէփ քահանայ Պետոյեանի ու նրա հօր վերջին հրաժեշտի արարողութիւնը:

«alikonline.ir» - Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Տ. Յովսէփ քահանայ Պետոյեանի ու նրա հօր վերջին հրաժեշտի արարողութիւնը: Այս մասին յայտնում է «Արեւելք» լրատւականը:

Վերջին հրաժեշտի արարողութիւնը տեղի է ունեցել Ղամիշլիի Հայ Կաթողիկէ համայնքի Սուրբ Յովսէփ առաջնորդանիստ եկեղեցում: Կրօնական արարողութիւնը գլխաւորել է Ղամիշլիի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տէր Անդրանիկ ծայրագոյն վարդապետ Այւազեանը, արարողութեանը ներկայ են գտնւել Ղամիշլիի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ Տէր Լեւոն աբեղայ Եղիայեանը եւ քոյր համայնքների կրօնական առաջնորդներ:

Հարիւրաւոր սգաւորների ներկայութեամբ տեղի ունեցած կրօնական արարողութեան ընթացքում հայր Անդրանիկ ծայրագոյն վարդապետը զոհւած քահանային համարել է համայն քրիստոնէութեան եւ սիրիական հայրենիքի նահատակ: Ահաբեկչութեան զոհ դարձած Տէր Յովսէփ քահանայի մարմինն, աւանդոյթի համաձայն, թաղւել է եկեղեցու խորանի ներքեւում գտնւող յատուկ դարակի մէջ, իսկ նրա հօր մարմինը հողին է յանձնւել Ղամիշլիի գերեզմանատանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։