Հա
03/12/2019 - 11:50

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչութեան նոր սրահը կրում է Զաբէլ Եսայեանի անունը

1993 թ. Թուրքիայում իր գործունէութիւնը սկսած հայկական «Արաս» հրատարակչութիւնը արդէն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է յայտնի արեւմտահայ գրող Զաբէլ Եսայեանի անունը։ Եսայեան սրահի բացումը նշանաւորւել է սրահում կազմակերպւած մամուլի ասուլիսով։

«alikonline.ir» - 1993 թ. Թուրքիայում իր գործունէութիւնը սկսած հայկական «Արաս» հրատարակչութիւնը արդէն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է յայտնի արեւմտահայ գրող Զաբէլ Եսայեանի անունը։ Եսայեան սրահի բացումը նշանաւորւել է սրահում կազմակերպւած մամուլի ասուլիսով։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Եսայեան սրահը գտնւում է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի ծայրին գտնւող «Hıdivyal Palas» անւամբ շինութեան առաջին յարկում։ Իր գոյութեան առաջին իսկ օրից «Արաս» հրատարակչութիւնը տեղաւորւել է հէնց այս շենքում՝ սկզբում շէնքի երկրորդ յարկի մէկ սենեակում, ապա տեղափոխւել  է նկուղային յարկ։

«Արաս» հրատարակչութեան գլխաւոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մամուլի աուլիսի ժամանակ  նշել է, որ Եսայեան սրահը կը լինի հրատարակչութեան կազմակերպած հանդիպումների, քննարկումների, աշխատարանների եւ այլ միջոցառումների անցկացման վայրը, այն նաեւ բաց կը լինի բոլորի առաջ եւ յատկապէս՝ կանանց եւ երեխաների համար կազմակերպւելիք միջոցառումների համար։

Յիշեցնենք, որ Զաբէլ Եսայեանը ծնւել է 1878 թ.՝ Ստամբուլի Սկիւտար (Üsküdar) շրջանում։ 20-րդ դարի հյայտնի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախօս եւ գրականագէտ Զաբէլ Եսայեանը թղթին է յանձնել իր ժամանակի կարեւորագոյն իրադարձութիւնները։ Երբ 1900-ականների սկզբին սկսւում են հայկական ջարդերը, Զաբէլ Եսայեանը պարբերաբար այցելում է Արեւմտեան Հայաստանի տարբեր բնակավայրեր, եւ այն զարհուրելի տեսարանները, որոնց ականատես է լինում երիտասարդ մտաւորականը, արտացոլւում են նրա այնպիսի ստեղծագործութիւններում, ինչպիսիք են «Աւերակներուն մէջ», «Անեծք», «Երբ այլեւս չեն սիրեր» երկերը։ Զաբել Եսայեանը միակ կինն էր, ում անունը նախապէս տեղ էր գտել 1915 թ. Ապրիլի 24-ին աքսորման  ենթակայ հայ մտաւորականների ցանկում։ Սակայն նրան հրաշքով յաջողւում է փախչել եւ ապաստանել Թիֆլիսում։ Եսայեանը մահացել է 1943 թ.։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։