MENU
Երէկ՝ հոկտեմբերի 22-ին «Ալիք»-ը հիւրընկալեց «Հայ կին» միութեան վարչութեանը եւ անդամներին, որոնք մօտկից ծանօթացան մամուլի աշխատանքներին, խնդիրներին եւ տպագրական գործերին:
Իրանը հպարտ է, որ պայքարում է ահաբեկչութեան եւ կոռուպցիայի դէմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայատարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովը հերքել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի յայտարարութիւնն այն մասին, թէ իբր Իսլ. յեղափոխութեան առաջնորդը համաձայն է ահաբեկչութեան ֆինանսաւորման եւ փողերի լւացման դէմ պայքարի (FATF եւ CFT) օրինագծերին:
Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում. «Ինչպէս հիւանդն իր առողջութիւնը պահպանելու համար լսում է բժշկի խորհուրդները, Իմ քայլ դաշինքի անդամներն էլ իրենց ապահովութեան համար անհարաժեշտութիւն ունեն ստանալ քաղաքագէտների խորհուրդ, քանի որ Փաշինեանի անկումը նրանց էլ կարող է սպառնալ։
Չմիաւրւած երկրների, եւ նոյնիսկ խոշոր տէրութիւնների, այդ թւում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ պատժամիջոցների կիրառումից ԱՄՆ-ի կախւածութիւնը թուլացնում է միջազգային յարաբերութիւնների հիմքերը, վտանգում է հարիւր միլիոնաւոր մարդկանց, ինչպէս նաեւ՝ համաշխարհային առեւտուրը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին Բաքւում մեկնարկած Չմիաւորւած երկրների շարժման ԱԳ նախարարների նիստի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Ռեզա Ռահմանին յայտարարել է մինչ այս տարւայ վերջը եւ յաջորդ տարւայ սկիզբը (1398-1399 թթ.-ԽՄԲ) աւտոմեքենաների արտադրութիւնը դադարեցնելու մասին: