Print this page
12/01/2019 - 12:20

Ժողովրդի «ոչ յեղափոխական» զանգւածիս այլ բան չի մնում, քան ապաւինելը ժամանակին

ԱԺ նախկին պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«alikonline.ir» - ԱԺ նախկին պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«Ըստ լրատւամիջոցների, այսօր Ալէն Սիմոնեանն ասել է, թէ հաւանական է, որ խորհրդարանում Սփիւռքի հարցերով յանձնաժողով ստեղծւի: Յուսամ Ալէն Սիմոնեանը եւ այս մտայղացման միւս ճարտարապետները լաւ են հասկանում, որ խորհրդարանը օրէնսդիր մարմին է: Հետաքրքրիր է` ինչ օրէնքների շարք է գրւելու Սփիւռքի վերաբերեալ, որոնցով ամէն Աստծոյ աշխատանքային օր զբաղւելու է տւեալ յանձնաժողովը:

Սա նոյնպիսի անհեթեթութիւն է, ինչպիսին այն միտքը, թէ Սփիւռքի նախարարութեան վերացման պայմաններում այնպիսի այլ մեխանիզմներ են ստեղծւելու, որ առաւել արդիւնաւէտ կը դարձնեն Սփիւռքի հետ աշխատանքը: Թոզ փչելու գործընթացը շարունակւում է, բայց դժբախտաբար, ժողովրդի Ժողովրդի «ոչ յեղափոխական» զանգւածիս այլ բան չի մնում, քան ապաւինելը ժամանակին»:

Յարակից լուրեր