Հա

Ազգային

18/04/2019 - 11:50

Նոր Հարաւային Վելզի վարչապետը ելոյթ կունենայ Հայոց Ցեղասպանութեան տարելիցի յիշատակի երեկոյին

Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլեանն Ապրիլի 24-ին Սիդնէյում ելոյթ կունենայ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած յիշատակի երեկոյի ընթացքում:

«alikonline.ir» - Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլեանն Ապրիլի 24-ին Սիդնէյում ելոյթ կունենայ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած յիշատակի երեկոյի ընթացքում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, միջոցառումը կազմակերպել է Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը:

«Մեզ համար մեծ պատիւ է, որ Հայոց Ցեղասպանութեան ազգային յիշատակի երեկոյին մեզ իր ներկայութեամբ կը պատւի վարչապետ Գլեդիս Բերեջիքլեանը: Զարմանալի չէ, որ նախորդ ամիս պատմութիւն կերտած վարչապետի՝ հայկական հարցը յիշելու ու առաջ մղելու յանձնառութիւնը շարունակում է լինել աւելի ուժեղ, քան երբեւէ»,- ասւում է յանձնախմբի յայտարարութեան մէջ:

Երեկոյի ընթացքում ելոյթ կունենայ նաեւ Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելանի Օ՛Բրայանը:

Մարտին աւստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլեանը Նոր Հարաւային Վելզ նահանգում տեղի ունեցած ընտրութիւնների արդիւնքում յաղթանակ էր տօնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրւել է նահանգի վարչապետի պաշտօնում:

Գլեդիս Բերեջիկլեանը Նոր Հարաւային Վելզի վարչապետի պաշտօնը զբաղեցնում էր 2017 թւականից: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցութեան առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տւել, եւ կուսակցութեան անդամները միաձայն նոր առաջնորդի եւ նահանգի ղեկավարի պաշտօնում ընտրել էին հէնց Բերեջիկլեանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։