Հա

Ազգային

10/08/2019 - 10:00

Վատ է, երբ BBC-ն է դատաւորը

BBC-ի աղմուկ հանած հրապարակումից յետոյ BBC-ում եւ, առհասարակ, աշխարհում, ոչինչ չի փոխւել: Ինչ փոխւեց՝ Հայաստանում փոխւեց, ինչ դեռ կը փոխւի՝ Հայաստանում է փոխւելու: Ցաւը մերն է, իսկ նրանք կեղծ բժիշկներ են ընդամենը, որ կարող են մեր մարմինը բզկտել այնքան ժամանակ, քանի դեռ թրթուրի պէս գունդուկծիկ չենք դարձել մեր մարմնի մէջ ատամի չոփիկի մխրճւելուց: BBC-ին վճարում ես, եւ նա բարեխիղճ ձեւով իր գործն է անում: Չվճարես՝ չի անի, քո կողմն էլ չի նայի:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ 

 

BBC-ի աղմուկ հանած հրապարակումից յետոյ BBC-ում եւ, առհասարակ, աշխարհում, ոչինչ չի փոխւել: Ինչ փոխւեց՝ Հայաստանում փոխւեց, ինչ դեռ կը փոխւի՝ Հայաստանում է փոխւելու: Ցաւը մերն է, իսկ նրանք կեղծ բժիշկներ են ընդամենը, որ կարող են մեր մարմինը բզկտել այնքան ժամանակ, քանի դեռ թրթուրի պէս գունդուկծիկ չենք դարձել մեր մարմնի մէջ ատամի չոփիկի մխրճւելուց: BBC-ին վճարում ես, եւ նա բարեխիղճ ձեւով իր գործն է անում: Չվճարես՝ չի անի, քո կողմն էլ չի նայի: BBC-ի համար, ի՞նչ էք կարծում, կարեւորութեան առումով ո՞րերորդ տեղում են 2008 թւականի մարտի 1-ի երեւանեան իրադարձութիւնները… Մարդու հաւատ չի գալիս, որ մի հատ էլ նեղութիւն են քաշել, դարակից հանել մարտի 1-ի թղթապանակը, 11-ամեայ փոշին սրբել ու «ֆունդամենտալ» յօդւած գրել մեր մասին: Եթէ առջիկայում մարտի մէկի հերթական տարելիցը լինէր՝ կասինք, հա, բայց 10 տարի առաջ այս օրերին Սերժ Սարգսեանն ու մարտի 1-ի թիկնոցն ուսերին առած «բուն շահառուները» յաջողութեամբ երկխօսում էին, իսկ Հայ-թուրքական պրոտոկոլների հարցում նոյնիսկ՝ քիրւայութիւն անում: Այդ ընթացքում քանի՞ անգամ է նրանց ասւել, որ մարտի 1-ի զոհերի արիւնը նեղ, քաղաքական նկրտումների հետեւանք է, որ դա մեր ամօթն է, ու պէտք է մեր ներսում ուժ գտնել այն յաղթահարելու համար: Չէ, լսող չկար, միջազգայնացրեցին հարցը՝ Հայաստանը պառկեցնելով օտար «բժիշկների» սեղանին:

Հիմա էլ պարզւեց՝ մարտի 1-ի շահառուներից ոմանք աւելի հեռուն են գնացել եւ գաղտնիք պարունակող փաստաթղթեր հրամցրել օտարներին՝ փորձելով իրենց վրայից գցել պատասխանատւութիւնն ու փարատել հիմնաւոր կասկածները, որ հէնց իրենք են մարդկանց դրդել անկարգութիւնների:

Ո՞վ է արել՝ անշուշտ պէտք է բացայայտել, բայց մինչ այդ արդէն իսկ պարզ է, որ պատերազմի մէջ գտնւող Հայաստանը չունի տարրական անվտանգութեան համակարգ: Սա շատ մտահոգիչ փաստ է, մանաւանդ, որ գոյներն էլ խտացւած են այնպիսի հարցերի արծարծմամբ, ինչպիսիք են Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի, հայկական բանակ-հայ ժողովուրդ փոխյարաբերութիւններն ու փոխադարձ վերաբերմունքը:

Ըստ էութեան՝ նման արտահոսքով մենք օտարին խնդրել ենք մեզ պաշտպանել ղարաբաղցի գեներալներից, որոնք հրաման են տալիս կրակել մեզ վրայ, մենք մեր յաղթանակած բանակը ներկայացրել ենք որպէս ժողովրդի վրայ կրակող յանցագործների բանդա:

Այս ամէնը բարձր մակարդակով պէտք է հերքել եւ որքան հնարաւոր է արագ: Հակառակ պարագայում, եթէ շարունակենք ընկնել իրար հետեւից եւ միմեանց մեղադրել տեղեկատւական այս խայտառակ արտահոսքը կազմակերպելու համար, մենք ոչնչի չենք հասնի եւ էլ աւելի կը խճճենք ներքաղաքական իրավիճակը՝ դուռ բացելով թէ հերթական արտահոսքերի եւ թէ անվերջանալի ներքին բախումների համար:

Իսկ ինչ վերաբերում է մեղաւորներին, ապա նրանց շատ հեռուներում պէտք չէ փնտրել: Դրա համար ՀՀ կառավարութիւնը պէտք է կամք դրսեւորի եւ յայտարարի բոլոր նրանց անունները, ովքեր, օգտւելով ժողովրդական շարժման արդիւնքում տեղի ունեցած իշխանափոխութիւնից, փորձում են ամէն կերպ մաքրւել նախկինում գործած յանցագործութիւններից: Ո՞ւմ խորհրդով եւ պնդմամբ է Նիկոլ Փաշինեանը մարտի 1-ի գործով կալանաւորել Ռոբերտ Քոչարեանին, ո՞վ նրան առաջնորդեց եւ յորդորեց գրոհել ԱԺ շէնքը, արտահերթ ընտրութիւններ անցկացնել, փակել դատարանները, գրաւել Սահմանադրական դատարանը, ո՞վ է այսօր Փաշինեանին դրդում սահմանադրութիւն փոխել, միջամտել Արցախի ընտրութիւններին, երբ երկրի անվտանգութեան հետ կապւած, ինչպէս նաեւ սոցիալական բնոյթի հարիւրաւոր խնդիրներ կան լուծելու:

Եւ աւարտեմ մի փոքրիկ, բայց կարեւոր դիտարկումով: Փաշինեանը գոնէ հիմա հասկանո՞ւմ է, որ տանուլ է տւել Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ իրականացւող հետապնդումն ու հէնց ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկաւ բանտից, ինքն այլեւս անելիք չի ունենալու: Զայրանալ պէտք չէ: Դա է ուրիշի խելքով շարժւելու վերջը:

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ Բրատիսլաւան ցնցեց Հայաստանը
    Ինչո՞ւ Բրատիսլաւան ցնցեց Հայաստանը

    Դեկտեմբերի 4-ին Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը, որն անցկացւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ: Նմանատիպ հաղորդագրութիւններ արցախեան խնդրի կարգաւորման այս երկարուձիգ ժամանակահատւածում շատ ենք լսել:

  • Պարոն Փաշինեան, այլեւս ժամն է այս խայտառակութեանը վերջ տալու
    Պարոն Փաշինեան, այլեւս ժամն է այս խայտառակութեանը վերջ տալու

    Արայիկ Յարութիւնեանի հրաժարականով, հասկանալի է, մեր երկրի պրոբլեմները չեն լուծւելու: Այս տեսանկիւնից Արայիկ Յարութիւնեանը բախտորոշ դերակատարութիւն չունի: Փոխարէնը Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը օդի ու ջրի պէս է անհրաժեշտ ՀՀ կառավարութեանը՝ իր ձախողումների թիւը մէկով պակասեցնելու համար:

  • Քաղաքական հետապնդումներ՝ քրէական քողածածկոյթով
    Քաղաքական հետապնդումներ՝ քրէական քողածածկոյթով

    Աներկբայ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, իսկ այնուհետեւ նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի նկատմամբ քրէական հետապնդումներ սկսելու մէջ անուրանալի է Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների ներդրումը: Թեթեւակի յիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարեանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելու՝ ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնը ողջունած միակ քաղաքական ուժը եղել է ՀԱԿ-ը, այդ նոյն ՀԱԿ-ն է կանգնած նաեւ փաստաբան Վահէ Գրիգորեանին ՍԴ գործուղելու եւ ՍԴ նախագահ «կարգելու» ծիծաղաշարժ իրողութեան հետեւում:

  • «Սասնայ ծռեր»-ի ակտիւութեան նոպաների ժամանակագրութիւն եւ ոչ միայն
    «Սասնայ ծռեր»-ի ակտիւութեան նոպաների ժամանակագրութիւն եւ ոչ միայն

    «Սասնայ ծռեր»-ի ակտիւութեան շրջանները, որքան էլ տարօրինակ է, համընկնում են Թուրքիայի եւ թուրքական տարրի ակտիւութեան շրջանների հետ:

  • Ակնյայտ սուտը ստիպեց BBC-ին մէկ քայլ նահանջել. ադրբեջանական հակահայ ու տէր-պետրոսեանական հակաղարաբաղցի սեւ քարոզների զուգահեռը
    Ակնյայտ սուտը ստիպեց BBC-ին մէկ քայլ նահանջել. ադրբեջանական հակահայ ու տէր-պետրոսեանական հակաղարաբաղցի սեւ քարոզների զուգահեռը

    Լրագրող, հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ադրբեջանցի գրող Էլչին Հասանովի «Մարդակեր Կարինէն» տեքստի հերոսը Կարինէ Յարութիւնեանն է, ով զբաղւում է ադրբեջանցիներ ուտելով։ Հասանովն էլ իր գործի ժանրը ոչ թէ վէպ կամ պատմւած է անւանել, այլ հրապարակախօսութիւն, որ այն հնարաւորինս իրական զգացւի։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։