Հա

Ազգային

17/09/2019 - 12:20

Հայոց պետականութեանը սպառնացող ներկայ ընթացքը խիստ վտանգաւոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրաւական համակարգի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին, մեր մտահոգութիւնն էինք յայտնել քաղաքական իշխանութեան կողմից դատարանների եւ դատաւորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթոյլատրելիութեան վերաբերեալ:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

 

Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրաւական համակարգի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին, մեր մտահոգութիւնն էինք յայտնել քաղաքական իշխանութեան կողմից դատարանների եւ դատաւորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթոյլատրելիութեան վերաբերեալ:

Ազգային ժողովի նախագահի արտահերթ ելոյթ-կոչը եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան ղեկավարի յայտարարութիւնը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգութիւնը, այլեւ ամրագրելու այն իրողութիւնը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանութիւն հաստատելու եւ սահմանադրական կարգի տապալման ուղին:

Հանրային պահանջի անւան տակ, իսկ իրականում առաջնորդւելով սեփական շահերով՝ պետութեան ինստիտուցիոնալ հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականութիւնն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարութեան հետ:

Դատական համակարգի իւրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրաւական համակարգի բարեփոխումների հետ:

Դաշնակցութիւնը, լինելով հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականութեանը սպառնացող ներկայ ընթացքը գնահատում է խիստ վտանգաւոր:

- Իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր ճիւղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը եւ զերծ մնալ հակապետական գործողութիւններից:

- Կոչ ենք անում դատաւորներին՝ հաւատարիմ մնալ սահմանադրութեամբ իրենց վերապահւած արդարադատութիւն իրականացնելու առաքելութեանը։

- Երկրի ապագայի համար յանձնառու քաղաքական ուժերին եւ հանրութեանը կոչ ենք անում համախմբւել իրական ազգային օրակարգերի շուրջ։

Համարժէք քայլերով եւ գործողութիւններով հակազդելու ենք իշխանութիւնների բոլոր այն ծրագրերին, որոնք խաթարելու են երկրում Սահմանադրական նորմերի ամբողջականութիւնը եւ ներհասարակական կայունութիւնն ու զարգացումը։

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

16.09.2019

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։