Հա

Ազգային

17/09/2019 - 13:00

«Ձեզ բովանդակութիւնը եւ արդիւնքները չեն հետաքրքրում։ Դուք մտահոգ էք աւելի կարեւոր խնդրով․ ո՞վ է գրել Վանեցեանի տեքստը…». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ԱՆՈՒՐԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Որքան էլ հանրային հեռուստատեսութեան երկարաշունչ հաղորդումը ժպտալու խորհուրդ տայ, իսկ վարչապետը ֆուտբոլը համարի ազգային- պետական նշանակութեան ճակատ ու այնտեղ տեղաւորի Վանեցեանին, այնուամենայնիւ «նոր Հայաստանում» ժպտալու առիթ գրեթէ չկայ, ոչ էլ՝ ֆուտբոլով հրապուրւելու սիրտ։

Չկայ, որովհետեւ ազգային-պետական նշանակութեան դէպքեր են կատարւում Հայաստանում, որոնց գնահատական չտալը, նրանց սպառնալիքները չտեսնելը, հետեւութիւններ չանելը նշանակում է չգիտակցել, թէ ինչ վտանգաւոր ընթացք է որդեգրել երկիրը։

ԱԱԾ-ի պետի հրաժարականին կարելի էր եւ չանդրադառնալ, եթէ վերջինս չուղեկցւէր մեր իրականութիւնն ախտորոշող, ըստ էութեան երկրի եւ պետականութեան կառավարման որակները գնահատող հիմնաւորումով։

«Պետականաշինութիւնն իր տրամաբանութիւնն ունի` որոշումների տարերայնութիւնը, գործողութիւնների հախուռնութիւնը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դէպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատւութեան հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Արթուր Վանեցեանի այս գնահատականներն՝ իբրեւ բովանդակութիւն չեն զարմացնում․ մենք /դաշնակցութիւնը/ դեռ ամիսներ առաջ նոյն գնահատականն ենք տւել երկրի կառավարման եւ որոշումներ ընդունելու որակներին, երկրի անհասկանալի, տագնապեցնող ընթացքին, երկիրը ցնցումների եւ հանրային բախումների տանող անհեռանկար քաղաքականութեանը։

Խնդիրն յատկապէս այն է, որ այսպիսի գնահատականներ է հնչեցնում մեր ազգային անվտանգութեան ողջ համատեքստին, հորիզոնական եւ ուղղահայեաց զարգացումներին, ողջ տեղեկատւութեանը տիրապետող մի պաշտօնեայ, որից վեր, երկրի կառավարման բուրգում ընդամենը մէկ պաշտօն կայ։

Ցաւալի է, բայց օբիեկտիւօրէն այս խոստովանութիւն-գնահատականը ուղղւած է թէ ներքին սպառողին, թէ արտաքին․․․ Աւելին չասեմ։

Բայց Վանեցեանն այստեղ վերջակէտ չի դնում, շարունակում է․

«Իմ հրաժարականը թող լինի «կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կը յաղթանակի հայրենիքի հանդէպ պարտքը»: Քայլողներին ուղղւած Վանեցեանի կանգնելու կոչն էլ բովանդակային իմաստով չի զարմացնում․ մենք նրանց դեղին քարտ դեռ ամիսներ առաջ էինք ցոյց տւել։ Մի կողմից ԱԱԾ-ի արդէն նախկին տնօրէնի յայտարարութիւնը գալիս է ապացուցելու, թէ դեռ ամիսներ առաջ որքան դիպուկ ենք եղել մեր ախտորոշումներում, եւ միեւնոյն ժամանակ էլ աւելի խորացնում տագնապս, որովհետեւ վստահ եմ, որ մեր ազգային անվտանգութեան սպառնալիքներին տիրապետող բարձրագոյն պաշտօնեայից ինչ աներեւակայելի ճիգ է պահանջւել այսպիսի ուղերձի համար։ Գրեթէ Հեմինգուէյի ոճով, այսբերգի պէս, որն ընդամենը գագաթն է ցուցադրում։

Բայց, ըստ էութեան «Իմ քայլը» կանգ առ-ի ոչ տրամադրութիւն ունի, ոչ էլ՝ խոհեմութիւն։ Աւելին, Ա․ Միրզոյեանի այսօրւայ կոչով նոր յարձակում է սպասւում դատաիրաւական համակարգի վրայ։

Առայժմ, կարծես շատ հեշտ է թւում՝ մի ութսուն հոգով, թաքնւել ժողովրդի կամ հանրային պահանջի ներքոյ, հերոսաբար ջախջախել իշխանութեան ճիւղերի տարանջատման սահմանադրական նորմը։

Տղաներ եւ աղջիկներ, միթէ չէք գիտակցում, որ որդեգրել էք հակասահմանադրական, քաղաքական ցնցումների մի ընթացք, որը պարզապէս կասեցնում է մեր երկրի բնականոն զարգացումը, որը մաշում եւ հիասթափեցնում է հանրութեանը, ազդում մեր միջազգային վարկանիշի վրայ: Գալու է չէ՞ քարեր հաւաքելու ժամանկը։ Միթէ դժւար է հասկանալ, որ Արցախեան հակամարտութիւն դիմագրաւող երկիրը քաղաքական եւ բարոյական այլ արժէքներով եւ այլ ռեժիմում պիտի ապրէր։

Բայց հիմա ձեզ բովանդակութիւնը եւ արդիւնքները չեն հետաքրքրում։ Դուք մտահոգ էք աւելի կարեւոր խնդրով․ ո՞վ է գրել Վանեցեանի տեքստը…»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։