Հա

Ազգային

17/09/2019 - 14:20

Երանի Փաշինեանի խօսնակը լինէր չխօսնակ, առնւազն՝ երէկ

Փաշինեանի խօսնակը՝ այդ երիտասարդը, պարզապէս չի գիտակցում, թէ, յանձին Վանեցեանի, ինչպիսի լրջութեան պաշտօնեայի մասին է խօսում, ինչպիսի լրջութեան  համակարգի ղեկավարի, հետեւաբար նաեւ համակարգի մասին է տալիս նման աննորմալ որակումներ։ Կրկնում եմ՝ խօսքը Վանեցեան անձի մասին չէ, այլ այն կաբինետի եւ այն ուժային համակարգի, որը ղեկավարում էր Վանեցեանը։

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Նշեալ լրջութեան ոլորտի մասին խօսել նման անհաւասարակշիռ ոճով, այդ ոլորտի տակ տեսնել ինչ-որ մութ եւ «կոռումպացւած» ուժերի առկայութիւն, այդպիսի լրջութեան ոլորտը կապել «ուղղորդող» ուժերի հետ, այդ ոլորտի ղեկավարին այդպիսի ճղճիմ եւ նսեմացուցիչ կերպով ճանապարհել իր պաշտօնից՝ դա խօսում է այն մասին, որ թիւ մէկ պաշտօնեայի մամուլի՝ ներկայիս խօսնակն առնւազն անհամատեղելի է պետութեան եւ պետականութեան հետ, իսկ նրա ներկայութիւնը պետական համակարգում, անվտանգային իմաստով, լրջագոյն սպառնալիք է երկրի համար։

Խորքի մէջ, եթէ մամուլի խօսնակին լուրջ ընկալէին, ապա վարչապետը եւ կառավարութեան կազմն առնւազն պիտի հրաժարական տային, իսկ Վանեցեանին ուղիղ մեկուսարան պիտի տանէին պետական դաւաճանութեան համար։ Երկրում առնւազն պիտի յայտարարւէր արտակարգ դրութիւն...

Բայց, քանի որ լայն շրջանակներն այլեւս ո՛չ դրսում, ո՛չ ներսում լուրջ չեն վերաբերւում պետական բարձր օղակների վարքագծին (քանի որ իրերի զարգացման տրամաբանութիւնը միայն այդ կերպ է հնարաւոր բացատրել), ապա Փաշինեանը շարունակում է հանգիստ պաշտօնավարել, իսկ մամուլի խօսնակի խօսքը, ինչպէս իշխանական վարքագիծը, հերթական անգամ «կերակրեց» միայն սերիալ նայող տանտիրուհիներին։

Եզրակացնենք` Վանեցեանի հեռացումով վերանում են նաեւ այն վերջին հարթակները, որոնց շնորհիւ հասարակութիւնը որոշակիօրէն լուրջ էր ընկալում այս իշխանութիւններին։

Yerkir.am

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։