Հա

Ազգային

19/09/2019 - 09:30

Հայ Դատի արդիական խնդիրները ռուս-հայկական յարաբերութիւնների համատեքստում. կոնֆերանս Մոսկւայում

Ս/թ սեպտեմբերի 13-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանը տեղի ունեցաւ «Հայ Դատի արդիական խնդիրները ռուս-հայկական յարաբերութիւնների համատեքստում» խորագրով համաժողով, որը նախաձեռնել էր ՀՅԴ Հայ Դատի Մոսկւայի գրասենեակը: Ողջոյնի խօսքով ներկաներին դիմեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանութեան արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար Բորիս Սահակեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկւայի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսէսեանը:

Ս/թ սեպտեմբերի 13-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանը տեղի ունեցաւ «Հայ Դատի արդիական խնդիրները ռուս-հայկական յարաբերութիւնների համատեքստում» խորագրով համաժողով, որը նախաձեռնել էր ՀՅԴ Հայ Դատի Մոսկւայի գրասենեակը: Ողջոյնի խօսքով ներկաներին դիմեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանութեան արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար Բորիս Սահակեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկւայի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսէսեանը:

Օրւայ բանախօս, ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, կարեւորելով հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային յարաբերութիւնների բնականոն զարգացումը, շեշտեց, որ Հայ Դատի պաշտպանութիւնը, թէ պետական, թէ խորհրդարանական եւ թէ հանրային դիւանագիտութեան կարեւորագոյն խնդիրներից է, եւ որ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը պէտք է հիմնւի ազգային գաղափարախօսութեան վրայ: Նրա խօսքով՝ հէնց ազգային գաղափարախօսութիւնն է ընկած Հայ Դատի գործունէութեան հիմքում:

Բանախօսը կարեւորեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Արցախի խնդրի կարգաւորման եւ հայ-թուրքական խնդիրներում ռուս-հայկական համագործակցութեան ընդհանուր սկզբունքների մշակումը, որոնցում պէտք է արտացոլւեն նաեւ պանթուրքիզմին, պանօսմանիզմին նեոպանթուրքիզմին համատեղ հակազդելու հնարաւորութիւնները:

«Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք զարգանալ՝ առանց զիջելու մեր ազգային, ռազմավարական շահերը։ Բոլոր նրանք, ովքեր յայտարարում են, որ առանց զիջումների ապագայ չունենք, ոչ միայն արհամարհում են մեր ժողովրդին, այլեւ, զիջումները պայմանաւորելով կուտակւած խնդիրների գոյութեամբ՝ բացառում են դրանց լուծման ցանկացած հայանպաստ տարբերակ»,- նշեց Արմէն Ռուստամեանը։

Իր ելոյթում թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին շեշտը դրեց թուրք պատմագիր եւ սոցիոլոգ Թաներ Աքչամի նման գիտնականների հետ համագործակցութեան վրայ: Աքչամը այն թուրք գիտնականներից է, ովքեր ճանաչում եւ քննադատում են Հայոց Ցեղասպանութիւնը:

Քաղաքագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը կարեւորեց գիտաժողովում ծաւալւած բանավէճը, շեշտելով, որ հայ-ռուսական յարաբերութիւններում 2018-ի մայսից յետոյ առկայ են սրացումներ եւ տարաձայնութիւններ:

ՀՅԴ Հայ Դատի Մոսկւայի յանձնախմբի անդամ Սարգիս Սարգսեանը իր զեկոյցում նկատեց, որ անհրաժեշտ է ամէն ինչ անել, որպէսզի ադրբեջանական հակահայ քարոզչութեան սայլին լծւած ռուս, կամ ռուսաստանեան քաղաքական, հասարակական գործիչների, քաղաքագէտների տեսակէտները Հայաստանում չընկալւեն, որպէս Ռուսաստանի պետական, պաշտօնական դիրքորոշում:

Իրենց ելոյթներում կոնֆերանսի մասնակիցները կարեւորեցին Հայ Դատի խնդիրների արդարացի լուծման անհրաժեշտութիւնը տարածաշրջանային, եւ համապարփակ անվտանգութեան ապահովման առումով:

Միջոցառումը եզրափակւեց համազգային մշակութային եւ կրթական միութեան «Զէյթուն» ազգագրական համոյթի ելոյթով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։