Հա

Ազգային

07/10/2019 - 14:10

Լիլիթ Գալստեան. «Սա քաոսի եւ նահանջի ճանապարհն է»

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

«Պետութիւնն այնպիսին է, ինչպիսին նրա քաղաքացիներն են։ Հայաստանում փողոցային արդարադատութիւնը գնալով լայնացնում է իր հունը, ձեռք բերում նողկալի դրսեւորումներ։

Սա արդիւնք է վերջին շրջանում տեղի ունեցած նմանատիպ վարքագծին քաղաքական եւ իրաւական գնահատական չտալուն, գնահատական տալու կամք չունենալուն, կամ պարզապէս՝ փողոցային որակները քաջալերելուն։

«Քաղաքական մշակոյթ» է ձեւաւորւում՝ խարսխւած ցեղային ինստինքտների վրայ։ Մենք արժանի չենք սրան...

«Հայելի» ակունբի նկատմամբ բռնութիւնը սոսկ ազատ մամուլի դէմ ոտնձգութիւն չէ, սա անհատի, ՀՀ քաղաքացու ապահովութեան եւ պաշտպանւածութեան խնդիրն է, պետութեան որակի խնդիրը...

Սա իրաւական եւ ժողովրդավարական երկրի ճանապարհը չէ։ Սա քաոսի եւ նահանջի ճանապարհն է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։