Հա

Ազգային

11/10/2019 - 09:34

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Հերթական անգամ ոտնահարելով պետութիւնների և ժողովուրդների միջազգայնօրէն ամրագրւած իրաւունքները, Թուրքիան բացայայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հիւսիս - արևելքում: Ենթադրեալ անվտանգութեան գօտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սիրիայի հողային ամբողջականութիւնը, այլեւ այդ տարածքներում ապրող քուրդ մեծամասնութեան, ինչպէս նաև ազգային և կրօնական տարբեր փոքրամասնութիւնների, այդ թւում` հայերի անվտանգութիւնը և միտւած է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:

Երկար ժամանակ հովանաւորելով Սիրիայում գործող ծայրայեղականներին, Թուրքիան, ահաբեկչութեան դէմ պայքարի պատրւակով, այսօր ստեղծում է ռազմական գործողութիւնների նոր սրացման, ջարդերի և տեղահանութեան, ահաբեկչական կազմակերպութիւնների վերաշխուժացման և մարդասիրական աղէտի նոր վտանգ:

Մտահոգիչ է, որ այս ամէնը տեղի է ունենում Սիրիայում հաշտութեան և խաղաղութեան մթնոլորտի ձևաւորման, ներքին թնջուկների յաղթահարման ուղղութեամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առաւել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մէջ ներգրաււած ուժերի և կազմակերպութիւնների անհամարժէք արձագանքը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետութեան նոր յանցաւոր գործողութիւններին:

Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն`

• դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողութիւնները ինքնիշխան պետութեան դէմ և ցեղասպան միտումները քրդական մեծամասնութեան և ազգային փոքրամասնութիւնների դէմ.

• պատրաստակամութիւն է յայտնում օժանդակելու ռազմական գործողութիւնների անմիջական գօտում յայտնւած մեր հայրենակիցների անվտանգութեան ապահովման և նրանց ցուցաբերելիք օժանդակութիւնների հարցերում.

• զօրակցութիւն է յայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին և անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրաււած տէրութիւնների և միջազգային հանրութեան գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղութիւն ապահովելու ուղղութեամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։