Հա

Ազգային

11/10/2019 - 14:52

Յակոբ Տէր Խաչատուրեան.« Այսօր Ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել»

Յակոբ Տէր Խաչատուրեան 

Այսօր Ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել» 

«alikonline.ir»- ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը պատմական անդրադարձ է կատարել Արցախեան գոյամարտի ակունքներին: Նա ընդգծել է արցախցու ազատասիրական ոգու ուժը, որը փաստեց, որ կեանքի գնով պատրաստ է պայքարել ազատութեան համար:

«Ժողովուրդը դիմադրեց, տոկաց և նոյնիսկ համայնավարական ռեժիմի տակ տոկաց՝ պահանջելով որ խորհրդային պետական իշխանութեան լուռ մեղսակցութեամբ Ադրբեջանին պատանդ տրւած հպարտ Արցախն իր հայկական դիմագիծն ու ինքնավարութիւնը պահպանի»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:

Հակոբ Տէր-Խաչատուրեանը զարմանալի չի համարել արցախեան շարժման մեկնարկը, քանի որ այն յաջորդել է Բաքւի, Սումգայիթի ջարդերին ու նոր տեղահանութիւններին: Պատասխանը եղաւ այն, որ Արցախի ժողովուրդը կազմակերպեց հանրաքւէ և հռչակեց իր անկախութիւնը: Ապա նա նախ ամրապնդել է նորահաստատ պետութեան հիմքերը, յետոյ ստեղծել հզօր բանակ և, Հայաստանի Հանրապետութեան  հետ զուգահեռ, մասնակցել բանակցային գործընթացին, որպէսզի ամրագրւի անկախութիւնը:

Յակոբ Տէր-Խաչատուրեանն ընդգծել է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի դերը, որոնք Արցախի կողքին էին ազատամարտի  առաջին օրերից:

«Հոգեկան մեծ գոհունակութեամբ նշում ենք, որ այդ պայքարի մէջ ունեցանք նեցուկը Արցախի մեր բարեկամների լայն ցանցի, որի ներկայացուցիչներդ՝ դուք, այսօր հաւաքւած էք այստեղ»,- ասել է նա և յաւելել. «Այսօր ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։