Հա

Ազգային

14/10/2019 - 10:50

«Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

«alikonline.ir» - Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

Հրաժարւածներից նա նշեց 3-ի անունը. խորհրդարանական ընդդիմադիր «Ազգային վերածնունդը», ՀՀԿ-ն եւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակացութիւնները, որոնք փոխանցել են, որ ունեն իրենց սեփական թեկնածուն եւ օրակարգը:

Քննարկումներին մասնակցածների մասին որոշ տեղեկութիւններ, Դաւիթ Իշխանեանի խօսքով, այդքան էլ ճիշտ չեն: Օրինակ, «Ազատ հայրենիք» կուսակացութեան մասին լուրը, թէ իրենք մերժել են հանդիպել ՀՅԴ-ի հետ՝ սխալ է ընկալւել. «Քննարկումները օրակարգային հարցերի շուրջ են՝ Դաշնակցութեան հրապարակած հիմնական սկզբունքային կէտերի եւ, այդ առումով, մեզ համար կարեւոր էր թէ' «Ազատ հայրենիք», թէ' «Արցախի ժողովրդավարական կուսակցութեան» հետ քննարկումները: Նաեւ արտախորհրդարանական ուժերի, որոնք յայտ են ներկայացրել քաղաքական դաշտում: Այդ առումով, հետաքրքիր էր «Պահպանողական», «Ինքնութիւն եւ միասնութիւն» կուսակցութիւնների, «Անկախութեան սերնդի» հետ հանդիպումները. յամենայն դէպս, սրանք նոր անուններ են, որոնք հանրութեանը կը փորձեն ներկայացնել իրենց դիրքորոշումները»,- ասաց Դաւիթ Իշխանեանը:

Արցախի ներքաղաքական օրակարգի մասին լրատւամիջոցներում շրջող տեղեկութիւնները, թէ Սերժ Սարգսեանը հնարաւոր է, հակայեղափոխութիւն ծաւալի՝ Արցախի Հանրապետութիւնում ՀՀԿ-ի դիրքերն ուժեղացնելու, ապա Հայաստանի Հանրապետութիւն արտահանելու միջոցով, Դաւիթ Իշխանեանը միակողմանի, ընտրովի տեղեկատւութիւն որակեց:

«Ի՞նչ է՝ Սերժ Սարգսեանին պիտի արգելե՞նք իր ծննդավայր այցելել եւ քաղաքական երա՞նգ տանք. արդար եւ ազնիւ չէ: Այս առումով պիտի վկայակոչենք ՀՀ թիւ 1 անձի հնչեցրած՝ դաւադիր ուժերի տեսութիւնը. ո՞ւր են դաւադիր ուժերը, ովքե՞ր են, գուցէ հէնց Երեւանո՞ւմ են նրանք, եթէ կան՝ ուրեմն պէտք է հստակութիւն մտցւի: Նախ՝ չպէտք է մոռանալ, որ ՀՀԿ-ն Արցախում չունի իր կառոյցը. ում միջոցով պիտի այդ ամէնը արւի: Իսկ եթէ խօսում ենք յարաբերութիւնների մասին՝ քաղաքական եւ մարդկային, պէտք է իրական գնահատական տալ: Այստեղ, կարծում եմ, կան միակողմանի, ընտրովի տեսակէտներ, որոնք ընդունելի չեն, ինչպէս նաեւ ընդունելի չէ Արցախը հակայեղափոխութեան օջախ ներկայացնելու միտումը»,- ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

Նա ընդգծեց, որ ինքը շատ լաւ տեղեկացւած է ընդհանուր մօտեցումներին եւ այդ կարգի յայտարարութիւնները ոչ միայն չեն կարգաւորում, այլեւ աւելի են խորացնում հայկական երկու հանրապետութիւնների միջեւ անջրպետը. «Այստեղ հարց է առաջնում՝ միտումնաւոր է դա արւում, թէ լաւ արդիւնքի հասնելու ակնկալիքով»:

Անդրադառնալով Սասնայ ծռերի՝ Ստեփանակերտում բացած գրասենեակին, Դաւիթ Իշխանեանն ասաց, որ անկախ դրանից, պէտք է նայել՝ արդեօք Արցախի Հանրապետութիւնում պահանջւած է այդ ուժը: Արցախցու լաւագոյն գնահատականը, նրա համոզմամբ, ՏԻՄ ընտրութիւններում արձանագրւած փաստն է. համայնքներից մէկում Սասնայ ծռեր կուսակցութեան անդամը իբրեւ համայնքի ղեկավար առաջադրւած միակ թեկնածուն էր, բայց չընտրւեց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։