Հա

Ազգային

15/10/2019 - 15:30

«Արցախում աշխարհի լրատւամիջոցների ֆորում կը ստեղծւի՝ «Պրօ-Արցախ» շարժման արդիւնքներով». Գասպար Կարապետեան

Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ միջազգային հարթակում հայութիւնը Արցախին մենակ չի թողնելու. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ միջազգային հարթակում հայութիւնը Արցախին մենակ չի թողնելու. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:

Նա ընդգծեց, որ 30 երկրից 150 քաղաքական գործիչներ ու մտաւորականներ, որոնք Արցախում են՝ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» ֆորումին մասնակցելու, միաձայն հռչակագիր ընդունեցին, որ ստեղծւի մի կառոյց՝ քարտուղարութիւնով, որպէսզի, մտադրութիւնների ու նախաձեռնութիւնների մասին միմեանց տեղեկացնելով, համագործակցաբար աշխատեն:

Յաջորդ քայլը պէտք է լինի աշխարհի լրատւամիջոցների համար միասնական հարթակ ստեղծելը: Գասպար Կարապետեանի խօսքով՝ այդ հարթակի կենտրոնական գրասենեակը կարող է լինել Արցախում, իսկ ցանցին, բացի հայկական լրատւամիջոցներից, պէտք է միանան տարբեր երկրների հեղինակաւոր ու մեծ դիտողականութիւն ունեցող լրատւամիջոցներ:

Գնահատելով համաժողովի ընթացքը՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահն ասաց, որ շատ լաւ գործակցութիւն է եղել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի եւ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի միջեւ: ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի համաշխարհային ընդգրկումը, փորձառութիւնը, գիտելիքները առանցքային դեր են խաղացել, որպէսզի մասնակիցները Արցախ գան:

«Լաւ էր, որ այսքան այլազանութիւն եւ բարձր մակարդակ կար: Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ, իբրեւ առիւծ ներկայանալով, ասդին-անդին յոխորտալով, «սեւ ցուցակներով» ոչնչի չի հասնի. մարդը հազիւ ամբիոնից իջած՝ Ադրբեջանն այդ քաղաքի քաղաքապետին բողոք էր ուղարկել, արդիւնքն ի՞նչ եղաւ՝ այդ մարդը 3-րդ անգամ է Արցախ գալիս, այս անգամ ընտանիքն էլ հետն է բերել»,- ասաց նա:

Նոյն ապարդիւն քայլն է նաեւ հէնց Գասպար Կարապետեանի հասցէին Ադրբեջանից հնչող յոխորտանքը, թէ՝ «Գասպարին ինտերպոլով ձերբակալելու ենք, Բաքու բերենք»: Դաշնակցական գործիչը պատասխանում է՝ Գասպարը վախեցա՞ւ, որ Ինտերպոլին դիմեցիք, դադարե՞ց աշխատել, ո՛չ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։