Հա

Ազգային

17/10/2019 - 13:30

Արսէն Համբարձումեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին

Հոկտեմբերի 16-ին Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնում տեղի ունեցաւ գրող, հրապարակախօս, ազգային, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին նւիրւած յուշ-երեկոյ:

Միջոցառումը կազմակերպել էր Համազգային կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանի խօսքը.

Հոկտեմբերի 16-ին Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնում տեղի ունեցաւ գրող, հրապարակախօս, ազգային, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին նւիրւած յուշ-երեկոյ:

Միջոցառումը կազմակերպել էր Համազգային կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանի խօսքը.

 

«Յարգելի ներկաներ, յոբելեանական երեկոյի սիրելի մասնակիցներ,

Այսօր այստեղ ենք հաւաքւել մեր յարգանքն ու խոնարհումը բերելու եւ արժանին մատուցելու Ռուբէն Յովսէփեանին ու նշելու նրա 80-ամեայ յոբելեանը։
Յոբելեանական այս երեկոյի անցկացման վայրը ինքնին խորհրդանշական է՝ որովհետեւ Ռուբէն Յովսէփեանը մշակոյթի մարդ էր, բառի բուն իմաստով մտաւորական։ Գրող, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ, քաղաքական գործիչ, բայց նախեւառաջ՝ մտաւորական, ով իր մէջ խտացնում էր հայ մարդու ազգային, բարոյական ու գեղագիտական արժէքները։

Մասնագիտութեամբ երկրաբան, բայց նաեւ ու շատ աւելի «մարդաբան» էր, մարդկանց տեսնելու, զգալու, հասկանալու զարմանալի յատկութիւն ունէր։ Եւ պատահական չէ, որ իր ստեղծագործութիւնների առանցքում հէնց մարդն է՝ իր աշխարհընկալմամբ ու իր կենցաղով։

Զուսպ էր խօսքի մէջ, որովհետեւ գիտէր խօսքի արժէքը ու երբեք չէր փորձում կարծիք ու տեսակէտ պարտադրել։ Համեստ էր, խուսափում էր լինել ուշադրութեան կենտրոնում, նախընտրում էր գործը ու չէր սիրում տարփողել այդ մասին։ Խորութեամբ զգում էր իրականութեան տագնապները, ինքնամփոփ էր, բայց մտերմիկ շրջապատում՝ աշխոյժ զրուցակից։

Խորապէս ազգային էր՝ մինչեւ վերջին նեարդը, բայց զերծ ազգային սնապարծութիւնից, համամարդկային արժէքների ճշմարիտ գնահատող։ Տոլստոյ, Չեխով, Մարկես թարգմանելու համար երեւի թէ մի քիչ այդ տեսակը պէտք է լինել, այդ մտածողութիւնն ու աշխարհընկալումն ունենալ։ Ու առանց չափազանցութեան Ռուբէն Յովսէփեանն այդպիսին էր։

Կրտսեր ընկերոջ իրաւունքով չեմ կարող չանդրադառնալ Ռուբէն Յովսէփեան քաղաքական գործչին՝ ընկեր Ռուբէնին։ Հարցազրոյցներից մէկում անդրադառնալով Դաշնակցութեանն անդամակցելու հարցին՝ Ռուբէն Յովսէփեանն իրեն բնորոշ ուղղամտութեամբ ասել է. «որովհետեւ ազգայինի կուտակումներ էին առաջանում շատերիս մէջ, եւ երբ Դաշնակցութիւնը պիտի վերաբացւէր Հայաստանում, եւ եթէ ես մի տեղ պիտի լինէի, ապա միայն այնտեղ պիտի լինէի»։ Յիրաւի, Ռուբէն Յովսէփեանի պարագայում այլ ընտրութիւն հնարաւոր չէր պատկերացնել։

Եւ յատկանշական է, որ Հայաստանում Դաշնակցութեան վերընձիւղման գործում նրան կարեւոր դերակատարութիւն էր վերապահւած, որովհետեւ Ռուբէն Յովսէփեան տեսակի պահանջ կար։

Հակառակ այն իրողութեան, որ Ռուբէն Յովսէփեանը երկար տարիներ եղել է Դաշնակցութեան ղեկավար մարմինների անդամ՝ չի դարձել կուսակցական ֆունկցիոներ, այլ իր մտաւորական տեսակով, լայնախոհութեամբ ու շրջահայեցութեամբ նոր հորիզոններ է բացել Դաշնակցութեան մտածողութեան մէջ։ Ինչպէս միւս ասպարէզներում, քաղաքականութեան մէջ եւս Ռուբէն Յովսէփեանն իր գործի, ընդհանուր գործի ազնւականն ու մշակն էր՝ սկզբունքային, ուղղամիտ, խօսքի մէջ ժլատ, գործի մէջ՝ շռայլ։ Անկախ ունեցած հանգամանքից ու զբաղեցրած դիրքից՝ միշտ յանձնառու ու պարկեշտ։

Այսպիսին է Ռուբէն Յովսէփեանը, ընկեր Ռուբէնը իմ յիշողութիւններում՝ նկարագիր ունեցող, ինքնատիպ հայ մարդ, ով գիտէր, որ ամենից դժւարը հեքիաթն իրականութիւն դարձնելն է, բայց նաեւ գիտէր, որ դա իր կոչումն է, իր պայքարը, իր բաժին պատասխանատւութիւնը»։

 

ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեան

Երեւան, 16 հոկտեմբեր 2019 թ.

Յարակից լուրեր

  • Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին
    Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին

    Գրող, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Յովսէփեանը կը դառնար 80 տարեկան: Նա բազմաթիւ վէպերի թարգմանիչ է, դրամատուրգ, Հայաստանի անկախացման առաջին օրերից ծաւալել է ակտիւ հասարակական-քաղաքական գործունէութիւն:

    Յուշ-երեկոյին խօսքով հանդէս է եկել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը:

    Ստորեւ ներկայցնում ենք Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը.

  • Ամուլսարի հարցում իշխանութիւնը չի արդարացրել սպասելիքները
    Ամուլսարի հարցում իշխանութիւնը չի արդարացրել սպասելիքները

    «Ցանկութիւն չունեմ ինչ-որ մէկի, առաւել եւս՝ Ալէն Սիմոնեանի ասածները մեկնաբանել: Մեր տեսակէտներն ու մօտեցումներն այդ հարցում սպառիչ են: ՀՅԴ-ն յայտարարութեամբ հանդէս է եկել, Բնապահպանութեան նախկին նախարար, ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանն էլ օրերս ծաւալուն մեկնաբանութիւն է տւել»,- Aravot.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի՝ Ամուլսարի շահագործման վերաբերեալ ՀՅԴ-ի յայտարարութեան շուրջ հնչեցրած գնահատականին, թէ ՀՅԴ-ն հանրութեանը հաճոյանալու եւ քաղաքական փնտրտուքների նպատակ ունի, ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը:

  • Ամենատաք երկիրը
    Ամենատաք երկիրը

    Քնելուց առաջ մայրս քարածուխով բերնեբերան լցրել էր վառարանը, դիտաւորեալ չէր մաքրել մոխիրը, որպէսզի կրակը դիմանար մինչեւ առաւօտ: Չէր դիմացել: Երկար, մի քանի տեղից արմունկ տւող խողովակաշարը գիշերւայ կէսին դրսի սառնամանիքն էր տուն բերել եւ քամու ոռնոցը, որ աւելի էր մրսեցնում, քան ինքը՝ ցուրտը:

  • Երիցմանկան արցունքները
    Երիցմանկան արցունքները

    ...Ես հիմա չեմ կարող պատմել այնպէս հրաշալի, ինչպէս Շահէնն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ յայտնւել էր հայդուկների նահանջի ձիւնոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:

  • Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ
    Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ դատարանները շրջափակելու կոչի եւ դատական համակարգի բարեփոխումներ սկսելու վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս եկաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը:

    «Politik.am»-ի հետ զրույցում ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը նշում է՝ Դաշնակցութիւնը իր տեսակէտն արդէն յստակ արտայայտել է՝ դատական համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են: Իրենց համար զարմանալի են մի քանի հանգամանք:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։