Հա

Ազգային

04/11/2019 - 12:20

ՀՅԴ ՀԵՄ. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը պէտք է հրաժարականի դիմում ներկայացնի»

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական նիութիւնը պահանջում է Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական նիութիւնը պահանջում է Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը։

«ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Յարութիւնեանը պէտք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչեւ նոյեմբերի 7-ին նախատեսւած կառավարութեան հերթական նիստը:

Իր պաշտօնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի կողմից`

- դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմութիւն առարկայի դուրս բերումը,

- բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը,

- ԿԳՄՍ նախարարութեան կողմից յատկացւող ֆինանսաւորման առաջնահերթութիւնները (օրինակ` Հայաստանի Հանրապետութիւնից արտագաղթած, օտար պետութիւնում ապաստան հայցած եւ սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն. դրամի յատկացումը),

- թեմայի շուրջ տրւած հարցազրոյցներն ու մեկնաբանութիւնները,

փաստեր են, որոնք խօսում են նախարարի` մեր` հայկական ինքնութեան հիմքը կազմող ազգային արժէքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, յաճախ անյարիր ու անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը անթոյլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմութեան եւ սեփական ժողովրդի էութեան հիմք հանդիսացող արժէքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի նման վերաբերմունքը եւ պահանջում է վերջինիս հրաժարականը:

Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման շարունակութիւնը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտութեան, հայկական մշակոյթի եւ հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագայ քայլերը բխելու են այս տրամաբանութիւնից»,- նշւած է յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։