Հա

Ազգային

07/11/2019 - 08:30

Հրաժարականի ակցիա ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շէնքում

Երէկ նոյեմբերի 6-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը բողոքի ցոյց իրականացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շէնքի դիմաց։ Նրանք դատարկ արկղեր էին բերել, որպէսզի դրանք լցւեն Արայիկ Յարութիւնեանի անձնական իրերով: «Մենք այնքան բարեկիրթ ենք, որ առանց իր թոյլտւութեան չէնք մտնի իր աշխատասենեակ, դրա համար արկղերը կթողնենք այստեղ, որ իր բոլոր իրերը տեղաւորի ու հեռանայ»,- ասաց ցուցարարներից մէկը:

«alikonline.ir» - Երէկ նոյեմբերի 6-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը բողոքի ցոյց իրականացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շէնքի դիմաց։ Նրանք դատարկ արկղեր էին բերել, որպէսզի դրանք լցւեն Արայիկ Յարութիւնեանի անձնական իրերով: «Մենք այնքան բարեկիրթ ենք, որ առանց իր թոյլտւութեան չէնք մտնի իր աշխատասենեակ, դրա համար արկղերը կթողնենք այստեղ, որ իր բոլոր իրերը տեղաւորի ու հեռանայ»,- ասաց ցուցարարներից մէկը:

«Մենք իր դէմ ոչինչ չունենք, ուղղակի ուզում ենք օգնել, որ պատւով հեռանայ… Ես հարկատու եմ, իմ վճարած հարկերով այս երկրում բազմաթիւ իրադարձութիւններ պէտք է լինեն, որոնք պէտք է նպաստեն Հայաստանի հզօրացմանը: Ես մեծ հաճոյքով եմ այդ հարկերը վճարում, բայց չեմ հանդուրժի, որ իմ հարկերով սեռափոխւածի միասին ֆիլմ նկարւի, ընդ որում այդ մարդը Հայաստանը լքել է եւ Հոլանդիայում է ապրում, իսկ կրթութեան ոլորտում բազմաթիւ խնդիրներ կան, որոնք լուծման կարօտ են… Նախարարն անցել է կարմիր գիծը` հայրենիք, հայ, ազգ, այդ հասկացութիւնների հետ խնդիր ունի նախարարը, եւ ինձ դուր չի գալիս իր վարած քաղաքականութիւնը»,- ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան անդամը: Ապա կոչ արեց, որ նախարարը մի օր կրկին մետրոյով երթեւեկի եւ հարցնի` ուզո՞ւմ են իրեն նախարար տեսնել:

Դաշնակցական երիտասարդները համոզւած են, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շատ արագ պէտք յէ նոր նախարար նշանակի, քանի որ նրանց ձեւակերպմամբ, Արայիկ Յարութիւնեանը չի կարող ազգային պետութիւնում նախարար աշխատել: «Եթէ Արայիկ Յարութիւնեանը հրաժարական տայ, նախաձեռնութիւնը կցրւի, ես կը գնամ գործի, ընկերներս էլ դասի, որովհետեւ ոչ ոք պարապ չի»,- ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան ակտիւիստներից մէկը: Ապա յաւելեց, որ Արայիկ Յարութիւնեանի մի քանի հետեւողական քայլերը եկել են ապացուցելու, որ նա չի կարող լինել ՀՀ ԿԳՄՍ նախարար. «Հայաստանում կան կարմիր գծեր, որոնք բոլորիս համար են, յատկապէս պաշտօնեաների, եւ եթէ անցնում ես այդ կարմիր գիծը, դու այլեւս նախարար չես կարող լինել, դու սովորական քաղաքացի ես»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։