Հա

Ազգային

09/11/2019 - 09:00

«Հիմա Արայիկ Յարութիւնեանը կը ճանաչի ՀՅԴ-ին. կրթում ենք կրթութեան նախարարին». Դաշնակցական երիտասարդները նստացոյցը կը շարունակեն երկուշաբթի օրւանից

ՀՅԴ երիտասարդները ամփոփեցին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի դէմ ակցիայի մէկ շաբաթը եւ երկուշաբթի օրւանից կը շարունակեն նստացոյցը:

«alikonline.ir» - ՀՅԴ երիտասարդները ամփոփեցին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի դէմ ակցիայի մէկ շաբաթը եւ երկուշաբթի օրւանից կը շարունակեն նստացոյցը. փոխանցում է Tert.am-ը:

Նրանք նշեցին, որ բազմաթիւ խնդիրներ կան ոլորտում, բայց Արայիկ Յարութիւնեանը պաշտօնավարման սկզբից գնաց ոչ թէ խնդիրները լուծելու, այլ բոլորովին այլ ճանապարհով: «Այս ամէնի պատճառը դարձաւ այն, որ ովքեր քննադատում են իրեն, պարոն Արայիկ Յարութիւնեանը խաւարամիտներ է անւանում: Մեր կողմից նրա հրաժարականի տեքստը հրապարակելուց յետոյ, զգացւեց նրա ջղագրգիռութիւնը, նա սկսեց խօսել նախարարին ոչ պատշաճ ձեւով ու բառամթերքով»,- ասացին երիտասարդները:

Ըստ նրանց՝ Արայիկ Յարութիւնեանի ամէն մի հարցազրոյցից յետոյ նրա հրաժարականի պահանջներն աւելանում են, եւ խորհուրդ տւեցին վերջինիս այլեւս այդ թեմայով հարցազրոյց չտալ:

«Արայիկ Յարութիւնեանի յայտարարութիւնից յետոյ, թէ դրսի դաշնակցականների հետ հնարաւոր է աշխատել, եւ նրանք պէտք է գան, տէր կանգնեն այստեղի կառոյցին, յաջորդեցին դրսի դաշնակցականների, երիտասարդական կառոյցների տեսաուղերձները, կոչերը, որ միանում են մեզ եւ պահանջում Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը, ինչն աւելի ջղաձգեց նրան»,- ասաց երիտասարդներից մէկը:

Նրանք յաւելեցին, որ իրենց պետականամէտութիւնը ոչ ոք չպէտք է շփոթի թուլութեան հետ: «17 երկրներից դաշնակցական երիտասարդական կառոյցները միացել են Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին: Հիմա կը ճանաչի ՀՅԴ-ին, կրթում ենք կրթութեան նախարարին»,- ասացին նրանք:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, նստացոյց անող երիտասարդները բողոքի ակցիա էին անում ՀՀ կառավարութեան շէնքի դիմաց, որից յետոյ նրանք երթով շարժւեցին դէպի ԿԳՄՍՆ, որտեղ էլ յայտարարեցին անժամկէտ նստացոյց անելու մասին:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՅուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսաւորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 մլն. 700 հազար դրամ, ինչպէս նաեւ ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսւում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Յարակից լուրեր

  • «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան
    «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք: Յիշեցնենք, որ այս յայտարարութեանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիւիստների եւ ոստիկանութեան միջեւ ԿԳՄՍ նախարարութեան առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը պարզեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի տեսակէտը:

  • Երիտասարդներին ուժով լռեցնելը կարող է միայն ժամանակաւորապէս յետաձգել պահանջը. ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միութեան անդամ
    Երիտասարդներին ուժով լռեցնելը կարող է միայն ժամանակաւորապէս յետաձգել պահանջը. ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միութեան անդամ

    Հայաստանը մեր օրակարգում առաջիններից է, մենք  ապրում ենք Հայաստանի իւրաքանչիւր օրւայ իրադարձութեան հետ՝ Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Իրանի երիտասարդական միութեան անդամ Նարէ Սահակեանը՝ յաւելելով, որ Իրանում Դաշնակցութիւնն ունի Հայաստանի օրւայ լուրերը վերլուծելու դաստիարակչական դասախօսութիւնների շարան։

  • «Իշխանութիւնը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ». «Փաստ»
    «Իշխանութիւնը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ». «Փաստ»

    «Փաստ»-ը գրում է. «2018 թւականի գարնանը, երբ «Իմ քայլը» նախաձեռնութեան անդամները Գիւմրիից քայլելով հասան Երեւան եւ ակցիաների շարք սկսեցին, Նիկոլ Փաշինեանը կոչեր էր անում` դիմել խաղաղ անհնազանդութեան գործողութիւնների՝ փակել փողոցները, շրջափակել պետական հիմնարկները, այդ թւում՝ Ազգային ժողովի շէնքը, որպէսզի պատգամաւորները հնարաւորութիւն չունենան մուտք գործել օրէնսդիր մարմնի շէնք: 

  • Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական
    Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական

    Արայիկ Յարութիւնեանը պատասխանատու է դեկտեմբերի 3-ի դէպքերի համար: Ընդամենը իր հանդիպմանը չգալու պատճառով 24 երիտասարդներ բերման ենթարկւեցին: Սա կարող էր չլինել, եթէ նախարարն իրապէս ժողովրդավար լինէր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը:

  • «Արձանագրւած է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից եւ ընդունակ ամէն ինչի». Նարեկ Մալեանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցածի մասին
    «Արձանագրւած է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից եւ ընդունակ ամէն ինչի». Նարեկ Մալեանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցածի մասին

    «ՎԵՏՕ» շարժումը վաղուց միացել է այս նախաձեռնութեանը։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալեանը, որը նոյնպէս եկել էր ՀՀ աստիկանութեան Կենտրոնի բաժանմունքի դիմաց, բերման ենթարկւածներին աջակցելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։