Հա

Ազգային

16/11/2019 - 10:15

«Ինքնիրավչութիւն, սամասուդ, բեսպրեդել՝ այս ամէնը կուտակւելու է». Արմէն Ռուստամեան

Խորհուրդ կը տայի իշխանութիւններին՝ նախորդների սխալները չկրկնել. ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը՝ պատասխանելով Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ ՀԵՄ ակտիւիստների հասցէին վարչապետի հնչեցրած պիտակների մասին հարցին։

«alikonline.ir» - Խորհուրդ կը տայի իշխանութիւններին՝ նախորդների սխալները չկրկնել. ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը՝ պատասխանելով Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ ՀԵՄ ակտիւիստների հասցէին վարչապետի հնչեցրած պիտակների մասին հարցին։

«Իշխանութիւնների գահավիժումն սկսւում է այն պահից, երբ սկսում են մեծամտանալ, ինքնասիրահարւել, դեռ ոչինչ չարած՝ նախորդին վարկաբեկել»,- ասաց նա։

Ամենակարեւոր խնդիրն այսօր նա համարում է բովանդակային դիսկուրսի բացակայութիւնը. «Հէնց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերւում է իշխանութեան տեսակէտից, միանգամից սկսում են պիտակաւորել՝ սեւ ես, թալանչի ես, նախկին ես»:

Թալանից են խօսում մարդիկ, որոնք, ըստ Արմէն Ռուստամեանի, բազմաթիւ փաստերով նոյն թալանի հետ առնչւում են. «Եթէ բիւջէից բացայայտ այդքան գումարներ են յատկացւում՝ աշխատավարձերի բարձրացումը, պարգեւավճարները, խալի լւալու համար այդքան գումարներ յատկացնելը... Պատկերացրէք, որ նախկինում այդպէս լինէր»:

Արմէն Ռուստամեանը նշեց, որ իշխանութիւնները քայլեր են կատարում, որոնք կուտակւում են. «Եթէ իրենց թւում է, թէ պետութիւնն իրենք են, այս ամէնը չի մոռացւելու։ Հակընդդէմ հայցով հանդէս են գալու նրանք, ովքեր տուժել են այս ոտնձգութիւններից, կամայականութիւններից: Այսօր իրաւական դաշտում ինքնիրաւչութիւն է տեղի ունենում՝ սամասուդ, բեսպրեդել: Սա չի կարող անհետեւանք լինել, սա չի մոռացւելու: Սրանք դառնալու են այն կոնկրետ գործերը, որոնք դրւելու են այսօրւայ իշխանութեան առջեւ: Եթէ ամէն ինչ այսպես շարունակւի, բնականաբար, ամէն ինչ կուտակման էֆեկտ կունենայ»:

Նրա համոզմամբ՝ խաբկանք է, որ գնում ենք նոր Հայաստան. հետ ենք գնում՝ դէպի 1990-ականների Հայաստան: «90-ականների կոսմոպոլիտիզմն է, դրան գումարւել է աղանդաւորութիւնը, այլասերւածութեան լայնածաւալ քարոզչութիւնը»,- ասաց նա:

«Իշխանափոխութի՞ւնն է իրենց վերջնական նպատակը» հարցին Ռուստամեանը պատասխանեց. «Վերջնական նպատակը  ժողովրդի իրական իշխանութիւն հաստատելն է, այսօր հաստատւել է վարչախմբի իշխանութիւն: Եթէ Փաշինեանն այս ամէնը տեսնի եւ փոխի՝ բրաւօ,  բոլորս միասին այս գործը կը տանենք առաջ: Իսկ եթէ՝ ոչ, կունենանք այն, ինչ մինչեւ հիմա ունեցել ենք»:

Արմէն Ռուստամեանը մարդկանց կոչ արեց հասկանալ, որ իրենց ձեռքում է իշխանութիւն փոխելու բանալին, եւ օգտւել այդ բանալուց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։