Հա

Ազգային

26/11/2019 - 12:10

Հայ-իրանական յարաբերութիւնները՝ դաշնակցական պատգամաւորների մտահոգութեան առարկայ

Երէկ՝ նոյեմբերի 25-ին, կայացած ԱՀ արտաքին գործերի նախարարութեան եւ տեղեկատւութեան ոլորտի ֆինանսաւորման շուրջ քննարկումներն առիթ էին Ազգային ժողովի պատգամաւորներ Դաւիթ Իշխանեանի եւ Ռիտա Մնացականեանի կողմից՝ Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու շուրջ հարցադրումներն ուղղելու:

Այս օրերին Արցախի Հանրապետութեան խորհրդարանում ընթանում են 2020 թ. գլխաւոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները:

Երէկ՝ նոյեմբերի 25-ին, կայացած ԱՀ արտաքին գործերի նախարարութեան եւ տեղեկատւութեան ոլորտի ֆինանսաւորման շուրջ քննարկումներն առիթ էին Ազգային ժողովի պատգամաւորներ Դաւիթ Իշխանեանի եւ Ռիտա Մնացականեանի կողմից՝ Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու շուրջ հարցադրումներն ուղղելու:

Դաւիթ Իշխանեանի մտահոգութիւնը միջպետական յարաբերութիւնների զարգացմանն էր վերաբերում: Հարցին ի պատասխան ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը նշել է, որ վերջին շրջանում աշխատանքներ են տարւում եւ արդէն իսկ որոշակի արդիւնքներ են գրանցւել տնտեսական ոլորտում:

«Ներկայ փուլում երկու երկրների միջեւ համագործակցութիւնը հիմնականում տնտեսական ուղղութեամբ է: Սակայն ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան եւ զբօսաշրջութեան նախարարութեան հետ միասնաբար նախատեսում ենք գալիք տարւայ վերջին Շուշիի պարսկական մզկիթի տարածքում ստեղծել հայ-իրանական գիտամշակութային կենտրոն, որն իր ներդրումն է ունենալու յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից»,- մասնաւորապէս ասել է Մասիս Մայիլեանը:

Ռիտա Մնացականեանի հարցադրումը վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Իրանում հակաարցախեան քարոզչութեան ընդլայնման շուրջ էր: Պատգամաւորի խօսքով՝ հաղորդաշարերի միջոցով Արցախը որպէս ագրեսոր ներկայացնելու Ադրբեջանի լոբբիին անհրաժեշտ է հակադարձել պարսկերէն հաղորդաշարերով՝ Արցախեան հարցը բարձրացնելու եւ ներկայացնելու համար:

ԱԳՆ նախարարը ողջունել է պատգամաւորի առաջարկը՝ նշելով, որ այն հնարաւոր կը լինի կազմակերպել Իրանում առկայ քարոզչական այլ աղբիւրների միջոցով: Իսկ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահ Արսէն Առստամեանն իր հերթին պատրաստակամութիւն է յայտնել աջակցութիւն ցուցաբերել եւ հնարաւորութիւնների շրջանակում նիւթեր տրամադրել:

 

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։