Հա

Ազգային

09/12/2019 - 13:50

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի մամուլի ասուլիսը

Այսօր դեկտեմբերի 9-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակի ժողովասրահում տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի մամուլի ասուլիսը:

Այսօր դեկտեմբերի 9-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակի ժողովասրահում տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի մասնակիցները զեկուցեցին դեկտեմբերի 5-7-ը Երեւանում կայացած ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի եւ խորհրդի կողմից գումարւած ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական եռօրեայ համահայկական խորհրդաժողովի աշխատանքների, ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական միութիւնների հայեցակարգի, ռազմավարական նպատակների, միութիւնների համաշխարհային ցանցի եւ դրանց առնչւող աշխատանքների ու ծրագրերի մասին:

Դաշնակցական երիտասարդները յանձնառու են հզօր, ընկերավար եւ ժողովրդավար, ազգային արժէքներ կրող պետութիւն կերտելու գործում, ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական միութեան հրավիրած մամուլի ասուլիսին ասաց երիտթեւի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպեանը։

«Այնպէս որ, մեր բոլոր գործողութիւններն ուղղւած են լինելու այս նպատակին»,- ասաց Արշակ Մեսրոպեանը։

Նա նշեց, որ Երեւանում տեղի ունեցած խորհրդաժողովն իր ընդւզումն է արտայայտել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերեալ.

«Խորհրդաժողովը դատապարտեց դրանք, միութիւններն էլ առանձին յայտարարութիւններով դատապարտեցին այդ երեւոյթները»։

ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանն էլ իր հերթին ասաց, որ շարունակելու են իրենց թիւ 1 օրակարգի շուրջ զարգացումները՝ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնում վարւող քաղաքականութեան վերաբերեալ:

«Շարունակում ենք պահանջել նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը։ Մեր վերջին գործողութիւնից յետոյ ոստիկանութեան կողմից կիրառւեց անհամաչափ ուժ։ Դրա միակ պատասխանատուն Արայիկ Յարութիւնեանն էր, ով չգնաց հանդիպման երիտասարդների հետ։ Առաջիկայ շաբաթւայ ընթացքում մենք կունենանք նմանատիպ ակցիա։ Մեր գործողութիւնների մասին կը տեղեկացնենք»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում երիտասարդները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։