Հա

Ազգային

10/12/2019 - 14:20

«Պարտիզանական պայքարը» դաշնակցական բառապաշարի մաս չէ

Եթէ Սովետական ժամանակներում լինէինք՝ կասէի յօդւածը կարող է «Ոզնիում» են տպւած եղել։ Այս մասին AD TV «Հարցազրոյց» հաղորդման ընթացքում անդրադառնալով տարածւած լուրերին, թէ ՀՅԴ մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով պարտիզանական գործողութիւններ իրականացնել իշխանութիւնների դէմ, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - Եթէ Սովետական ժամանակներում լինէինք՝ կասէի յօդւածը կարող է «Ոզնիում» են տպւած եղել։ Այս մասին AD TV «Հարցազրոյց» հաղորդման ընթացքում անդրադառնալով տարածւած լուրերին, թէ ՀՅԴ մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով պարտիզանական գործողութիւններ իրականացնել իշխանութիւնների դէմ, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը:

«Այլապէս կարծում եմ՝ ինչ-որ մէկը ծախել է եւ գրել յօդւածը»։

Դիտարկմանը, թէ նման բան չկայ՝ նա նշեց, որ դա աբսուրդ է։

«Դա ոչ թէ զառանցանք է, այլ զառանցանքից էլ մի բան էլ անդին է։ Պարտիզանական պայքարը յիմարութիւն է, այսինքն, ինչ են պատկերցնում այդ մարդիկ։ Այդ պարտիզանական պայքար ասւածը որ կայ, դա ընդհանրապէս դաշնակցական բառապաշարի մաս չէ, որ ասէին ֆիդայական պայքար, ազգային ազատագրական պայքար կը հասկանայի։ Փոխաբերական պարտիզանական պայքար շատ տարբեր տեղեր օգտագործւում են»,- ասաց նա՝ յիշեցնելով, որ համալսարանական տարիներին մարքեթինգ ուսումանսիրելիս անգամ նման տերմինն օգտագործւում էր ու ամէն պարտիզանական պայքար զէնքով կրակել չի ենթադրում։

Նա վստահեցրեց, որ հոկտեմբերի 30-ի հանդիպման ժամանակ նման միտք չի հնչեցւել։

«Հոկտեմբերի 30-ի ժամանակ ԳՄ-ի հրաւիրած խորհրդակցութիւնն է եղել, որին հրաւիրւել էին մարզային կոմիտէների անդամները, կուսակցութեան մէջ հեղինակութիւն վայելող անդամները եւ քննարկւել է Հայաստանում ստեղծւած քաղաքական իրավիճակը։ Կարծիքները, որ հնչել են, իրարից տարբեր են հնչել։ Մեր մօտ միայն չի հնչում ղեկավարի կարծիքը, որին բոլորը ծափ են տալիս, եղել է կարծիքների բախում, քննարկում եւ ԳՄ-ն արձանագրել է, թէ ինչ մօտեցումներ կան երկրում ստեղծւած իրավիճակի մասին, թէ հետագայ անելիքների մասին»,- ասաց Խաչատրեանը։

Անդրադառնալով կուսակցութիւնից անդամների հեռացմանը՝ նա նշեց, որ կայ որոշակի կանոնադութիւն, վարւեցողութեան կանոններ, որոնք խախտողները հեռացւում են շարքերից։

«Կուսակցութիւնը գոյութիւն ունի 130 տարի հէնց այն պատճառով, որ ունի հզօր գաղափարախօսութիւն եւ կարգապահութիւն, այդ անդամները խախտել էին կարգապահական նորմերը»,- նշեց նա։

Յարակից լուրեր

  • Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պատնէշի վրայ է
    Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պատնէշի վրայ է

    Տեսակապով «Երկիրն այսօր»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ։

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 5-րդ համարը: Մայիսեան այս թիւը գլխաւորաբար անդրադարձ է այս ամսին հայութեան ունեցած յաղթական եւ հպարտալի ձեռքբերումներին: Պաշտօնաթերթի լուսաբանութեան առանցքում են յատկապէս 1918 թւականին անկախութեան նւաճման իրադարձութիւններն ու դրանց հերոսները, ինչպէս եւ Շուշիի ազատագրումը, որպէս Արցախի անկախացման ճանապարհի շրջադարձային հանգրւան:

  • Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»
    Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»

    Հարցազրոյց Արցախեան ազատագրական պայքարում Հ.Յ. Դաշնակցութեան մարտական գործունէութեան կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարեանի հետ:

  • Հզօրանալ է պէտք
    Հզօրանալ է պէտք

    ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի յայտարարութեամբ ասւած է, որ Արցախի հանրապետութեան անկախ պետականութեան կարգավիճակը եւ տարածքային ամբողջականութիւնն անսակարկելի են։

  • ՀՅ Դաշնակցութեան հիմումքները
    ՀՅ Դաշնակցութեան հիմումքները

    «Դաշնակցութեան ծրագրի հիմը կը կազմեն հայ ժողովրդի ցանկութիւնները եւ այդ ժողովրդի յարատեւումին կապուած բաղձանքները: Ու քանի որ փոփոխական են հայ ժողովրդի ցանկութիւնները, ապա փոփոխական է նաեւ Դաշնակցութեան ծրագիրը: Բայց կան ոչ միայն փոփոխելի, այլ եւ անփոփոխելի արժէքներ: Եւ ինչպէս անփոփխելի են հայ ժողովրդի որոշ ցանկութիւնները, ճիշտ նոյն ձեւով անփոփոխելի են նաեւ Դաշնակցութեան ծրագրների որոշ հիմունքները.- այդ անփոփխելի հիմունքներն են՝

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։