Հա

Ազգային

09/01/2020 - 19:00

Դաշնակցութիւնը դատի է տւել Արման Բաբաջանեանին

Հայ Հեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը դատական հայց է ներկայացրել ընդդէմ ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանի:

«alikonline.ir» - Հայ Հեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը դատական հայց է ներկայացրել ընդդէմ ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանի: Yerkir.am-ը այս մասին տեղեկանում է Datalex.am կայքից:

Ըստ հայցի պահանջի՝ վիրաւորանքի համար հրապարակային ներողութիւն խնդրել պարտաւորեցնելն է եւ զրպարտութեան համար փոխհատուցելը:

Դատական-տեղեկատւական համակարգից նաեւ տեղեկանում ենք, որ գործը մակագրւել է Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Աւագ Գաբրիէլեանին։

Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամաւոր Բաբաջանեանի 2019 թւականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից այն ելոյթը, որում նա ՀՅԴ-ին անւանել էր «ահաբեկչական անցեալով յայտնի այս ուժը, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետութեան դէմ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։