Հա

Ազգային

20/01/2020 - 11:00

Բարի եկաք, սիրելի՛ երիտասարդներ. համալրւել է ՀՅԴ Հոլանդիայի կառոյցը

Հոլանդիայում տեղի ունեցած ՀՅԴ հիմնադրման 129-ամեակի տօնակատարութեան շրջանակներում տեղի է ունեցել նաեւ աւանդական երդման արարողութիւն, որտեղ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Մուրադ Փափազեանի կնքահայրութեամբ երդում տւել եւ ՀՅԴ Հոլանդիայի կառոյցի շարքերն են համալրել հինգ նորագիրներ:

«alikonline.ir» - Հոլանդիայում տեղի ունեցած ՀՅԴ հիմնադրման 129-ամեակի տօնակատարութեան շրջանակներում տեղի է ունեցել նաեւ աւանդական երդման արարողութիւն, որտեղ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Մուրադ Փափազեանի կնքահայրութեամբ երդում տւել եւ ՀՅԴ Հոլանդիայի կառոյցի շարքերն են համալրել հինգ նորագիրներ:

Այս առիթով ՀՅԴ Հոլանդիայի կառոյցի ֆէյսբուքեան պաշտօնական էջում տեղադրւել է նաեւ լուսանկար՝ կից հետեւեալ գրութեամբ. «ՀՅԴ հիմնադրութեան 129-ամեակի տօնակատարութեան առիթով մեր երիտասարդները ընդունելով ՀՅԴ ծրագիրը, խոստանալով ենթարկւել կուսակցութեան կանոնագրին, իրենց երդումը կատարեցին եւ միացան Դաշնակցութեան մեծ ընտանիքին. Բարի եկաք սիրելի երիտասարդներ. հպարտ ենք ձեզանով, հպարտ ենք ձեր ընտրութեամբ, եւ գիտակից նրա մեծ արժէքին»:

Յիշեցնենք՝ Նիդերլանդների (Հոլանդիա) Ալմելօ քաղաքում յունւարի 18-ին տեղի է ունեցել ՀՅԴ 129-ամեակին նւիրւած տօնակատարութիւն, որտեղ, որպէս օրւայ գլխաւոր բանախօս, հանդէս է եկել ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։