Հա

Ազգային

23/01/2020 - 09:50

Խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ Արցախում կայանալիք ընտրութիւնների շուրջ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի հրաւէրով յունւարի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ նւիրւած Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների նախապատրաստական աշխատանքներին:

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի հրաւէրով յունւարի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ նւիրւած Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների նախապատրաստական աշխատանքներին: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Խորհրդակցութեանը մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորներ, ՀՅԴ պետական պաշտօնեաներ եւ ՀՅ Դաշնակցութեան շրջանային կառոյցների պատասխանատուներ:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանն «Ապառաժ»-ին տեղեկացրել է, որ ընտրական գործընթացներին մասնակցելու համար Կենտրոնական կոմիտէն անցած երկու շաբաթւայ ընթացքում այցելել է բոլոր շրջաններ՝ տեղում խորհրդակցութիւններ ունենալով շրջանների պատասխանատու ընկերների հետ: Իսկ այսօրւայ խորհրդակցութիւնն այցելութիւններն ամփոփելու եւ աշխատանքային ուղղութիւնները յստակեցնելու նպատակ էր հետապնդում:

Յաւելենք, որ ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնադրոյթներն արդէն իսկ մշակւել եւ ներկայացւել են խորհրդակցութեան մասնակիցներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։