Հա

Ազգային

25/01/2020 - 08:50

«Մենք այսօր շատ կարեւոր բան ենք կորցնում, կորցնում ենք հասարակութեան միասնականութիւնը». Լիլիթ Գալստեան

ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ պետական յեղաշրջման փորձերի մասին յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ օրւայ իշխանութեան ամբողջ քաղաքական էներգիան ուղղւած է անցեալը հրեշացնելու, ամէն ինչ ջնջելու եւ անընդհատ ներքին թշնամիներ փնտրելու գործին։ Այս մասին 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։

«alikonline.ir» - ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ պետական յեղաշրջման փորձերի մասին յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ օրւայ իշխանութեան ամբողջ քաղաքական էներգիան ուղղւած է անցեալը հրեշացնելու, ամէն ինչ ջնջելու եւ անընդհատ ներքին թշնամիներ փնտրելու գործին։ Այս մասին 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը։

«Չփաստարկւած յօդւածներ, հրապարակ նետւած խօսքեր, եւ այլն… եթէ իրապէս պետական յեղաշրջման փորձեր են եղել, ապա մենք՝ իբրեւ հասարակութիւն, իբրեւ ժողովուրդ եւ ՀՀ քաղաքացիներ, պէտք է իմանանք, թէ ովքեր են մեր ներքին թշնամինները, անուններ եւ գործողութիւններ պէտք է հրապարակւեն, պարտաւոր են, այլապէս ասւածը մոլորեցնող քաղտեխնոլոգիա է, եւ պէտք չէ սեփական սխալներից, սեփական մեղքերից ու ձախողումներից հանրութեան ուշադրութիւնը տանել դէպի թշնամու փնտրտուք։ Սա հերթական կեղծ օրակարգով հասարակութեանը զբաղեցնելու մէկ քայլ է, որի նպատակն է՝ ցոյց տալ, թէ քաղաքական թիմն այսօր զբաղւած է շատ կարեւոր գործով՝ ներքին թշնամու որսով եւ չէզոքացմամբ։ Կարեւոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ օրակարգերի բացակայութիւնը լրացւում է քաղտեխնոլոգիաներով, որոնք դատարկ են»,- ասաց Լ. Գալստեանը։

Խօսելով պետական յեղաշրջման փորձերի մասին Ազգային անվտանգութեան ծառայութեան, Յատուկ քննչական ծառայութեան, Դատախազութեան եւ Անվտանգութեան խորհրդի՝ իրար հակասող պարզաբանումներից՝ Լիլիթ Գալստեանը նկատեց, որ սա վկայում է իշխող ուժի քաղաքական մերկութեան մասին։

«Սա ոչ թէ հակադրութիւն է, այլ խօսում է իշխանութեան քաղաքական մերկութեան եւ իշխանութեան մէջ ցայտնոտային եւ անկառավարելի վիճակի մասին։ Սա նաեւ շատ վտանգաւոր բանի՝ հասարակութիւնը պառակտելու եւ տագնապների, յուզումների մէջ պահելու, հասարակութեան դիմադրողականութիւնը կոտրելու մասին է վկայում»,- ասաց Լ. Գալստեանը՝ յաւելելով, որ ինչպէս քաղաքական նոյն ուժի մէջ չկայ երկխօսութիւն, այնպէս էլ դա չկայ ուժային կառոյցների միջեւ։

«Ես սրա անունը կը դնէի այսպէս՝ սա քաղաքական ստրիպտիզ է, որը մերկացնում է այն, որ նոյն քաղաքական թիմում եւ ուժային կառոյցներում չկան միասնական սցենարներ»,- ասաց Գալստեանը։

30 տարի քաղաքականութեամբ զբաղւող Լիլիթ Գալստեանը զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինեանի եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի կառավարման ժամանակաշրջանների միջեւ՝ ընդգծելով, որ ատելութեան, ներքին թշնամիներ փնտրելու մթնոլորտ կար նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանի կառավարման տարիներին։

Ըստ Գալստեանի՝ տեղին են նաեւ Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Գէորգի Կուտոյեանի մահւան եւ առաջին նախագահի պաշտօնավարման ժամանակ արձանագրւած նախկին պաշտօնեաների մահւան հանգամանքների զուգահեռները։

«Նիկոլ Փաշինեանը Լեւոն Տէր-Պետրոսեանի քաղաքական հոգեզաւակն է, եւ նրա կողմից հրապարակ նետւած փիլիսոփայութիւնը շատ նման է Տէր-Պետրոսեանի ժամանակաշրջանում նետւածին։ Ես համեմատելու շատ բաներ եմ տեսնում։ Միանշանակ է, որ օրւայ քաղաքական իշխանութիւնն է պատասխանատւութիւն կրում՝ ինչպէս երկրում գեներացւող արժէքների, այնպէս էլ՝ նախկին պաշտօնեաների սպանութիւնների կամ ինքնասպանութիւնների համար»,- ասաց Գալստեանը՝ ընդգծելով, որ գործող իշխանութիւնն այս ժամանակաշրջանում նախկին պաշտօնեաների մահւան քաղաքական պատասխանատւութիւնը չի կրում իր ուսերին, որովհետեւ հասարակութեանը զբաղեցնելու եւ նախկինում արւած ամէն բան ջնջելու խնդիր ունի։

Խօսելով ներհասարական եւ ներքաղաքական դիսկուրսի մասին՝ Լ. Գալստեանը նշեց, որ Հայաստանում կիրառւող մեղաւորութեան, ամէն ինչ ջնջելու՝ նախկինի քաղաքական տեխնոլոգիաներին զուգահեռ՝ չկայ Հայաստանի ապագայի քարտէզը, չկայ նաեւ ապագային միտւած տեսլական եւ հայեցակարգ՝ ուղղւած Հայաստանի զարգացման հեռանկարին։

Նրա համոզմամբ՝ տեսլական ու հայեցակարգ չունի նաեւ Ազգային ժողովի այն քաղաքական թիմը, որը Նիկոլ Փաշինեանի քայլարշաւի արդիւնքում է յայտնւել խորհրդարանում։

Խօսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Լ. Գալստեանը նշեց, որ պէտք չէ դրանք միայն մեր երկրի սահմաներում դիտարկել, եւ դրանց պէտք է նայել նաեւ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում եւ հասկանալ՝ թուլացող Հայաստանն ո՞ւմ շահերն է սպասարկում։

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամի՝ ստեղծւած իրավիճակում շատ դժւար է ընդդիմադիր տեսակէտներ յայտնելը, եւ չնայած այդ դժւարութեանը՝ Հայաստանի համար կարմիր գծերը հատելու մասին բոլոր քաղաքական ուժերն էլ խօսում են։

«Մենք այսօր շատ կարեւոր բան ենք կորցնում, կորցնում ենք հասարակութեան միասնականութիւնը, եւ դա կորցնում ենք այն ժամանակ, երբ կայ արցախեան հիմնախնդիր եւ աշխարհաքաղաքական բախում՝ գերտէրութիւնների միջեւ։ Այս վտանգները գիտակցում են արտախորհրդարանական ուժերը, սակայն հասարակութեանն այդ գիտակցումը հասցնելու համար հասունութեան խնդիր կայ՝ հասարակութեան հասունութեան»,- ասաց նա՝ նշելով, որ, թէեւ էյֆորիկ տրամադրութիւնները դեռեւս շարունակւում են, սակայն 1.5 տարւայ ընթացքում մենք ունենք կառավարութեան եւ կառավարութեան ղեկավարի վարկանիշի 23 տոկոս անկում, իսկ դա նշաանակում է, որ այդքան տոկոս մարդու մօտ սպասելիքները չեն արդարացւել։

Ըստ Գալստեանի՝ երկրում ստեղծւել է մի իրավիճակ, երբ ժողովրդավարական արժէքներով իշխանութեան եկած ուժը բռնել է աւտորիտարիզմի ճանապարհը եւ Սահմանադրական դատարանը համարում է այն յենարանը, որը պէտք է անպայման իւրացնի։

«Իշխանութիւնը որեւէ քայլի առաջ չի կանգնում Սահմանադրական դատարանը իւրացնելու համար, գիտեն, որ Սահմանադրական դատարանի դատաւորներին կաշառելու մասին օրէնքը չի աշխատի, հիմա էլ գնում են սահմանադրական փոփոխութիւնների։ Ժամանակին ընդդմադիր պատգամաւոր Նիկոլ Փաշինեանն ասում էր՝ սահմանադրութիւնը խաղ ու պար չէ, որ անընդհատ փոխենք։ Հիմա սահմանադրական փոփոխութիւններն արւում են քաղաքական նոր կոստիւմի վերաձեւաւորման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակ անցնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինեանին հերքելու ճանապարհով»,- ասաց նա։

Յարակից լուրեր

  • «Հրապարակային բանակցութիւնը շատախօսութիւն չի սիրում». Լ. Գալստեանը՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպման մասին
    «Հրապարակային բանակցութիւնը շատախօսութիւն չի սիրում». Լ. Գալստեանը՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպման մասին

    Դիւանագիտութիւնը/հրապարակային բանակցութիւնը չի սիրում շատախօութիւն-դատարկախօսութիւն. մանաւանդ մի լեզւով, որին չես տիրապետում, ըստ Yerkir.am-ի՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը, ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Փաշինեան-Ալիեւ հանդիպմանն ու գրել. 

  • Նիկոլ Փաշինեանի ծուռ հայելիների թագաւորութիւնը. կեղծել կանցլերին
    Նիկոլ Փաշինեանի ծուռ հայելիների թագաւորութիւնը. կեղծել կանցլերին

    Ցաւով պէտք է արձանագրել, որ այն կասկածելի քաղաքականութիւնը, որը վարում է ներկայիս իշխանութիւնը երկրի ներսում, իր տրամաբանական շարունակութիւնն է ստանում նաեւ արտաքին աշխարհի հետ յարաբերութիւններում՝ հարցականի տակ դնելով Հայաստանի՝ որպէս քիչ թէ շատ սուվերէն պետութեան վարկանիշն ու հեղինակութիւնը:

  • «ԵԽԽՎ համազեկուցողները հանրաքւէի մասով իրենց մտահոգութիւնն են յայտնել. նրանք աւելի կոշտ ձեւակերպումներ պարունակող նոր եզրակացութիւն-փաստաթուղթ կը հրապարակեն». «Փաստ»
    «ԵԽԽՎ համազեկուցողները հանրաքւէի մասով իրենց մտահոգութիւնն են յայտնել. նրանք աւելի կոշտ ձեւակերպումներ պարունակող նոր եզրակացութիւն-փաստաթուղթ կը հրապարակեն». «Փաստ»

    «Փաստ»-ն իր այսօրւայ համարում գրել է. «ՀՀ իշխանութիւնների նախաձեռնած հանրաքւէի առնչութեամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագէտների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքների խախտումնե­րով, ներքաղաքական դաշտում արդէն իսկ յստակեցվում են հիմ­նական դերակատարների դիրքորոշումները:

  • Հանրաքւէն կեղծ օրակարգ է
    Հանրաքւէն կեղծ օրակարգ է

    ՀՅԴ Գերագոյն մարմինը յայտարարութին տարածեց, որում մասնաւորապէս ասւում է. «Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին` մասնակից չդառնալ իշխանութինների կողմից նախաձեռնած հերթական ապօրինութեանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակւած հանրաքւէն` յստակ ուղերձ յղելով իշխանութիններին, որ ժողովուրդն այլեւս յոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակութինը «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականութինից, արդէն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպէս էլ չնպաստեցին հանրային բարեկեցութեան աճին եւ իրական ժողովրդավարութեանը»:

  • Իշխանութեան լաւատեսութիւնը կիսելու որեւէ հիմք չունեմ
    Իշխանութեան լաւատեսութիւնը կիսելու որեւէ հիմք չունեմ

    Տնտեսութեան ներկայիս վիճակի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պարբերաբար հնչեցւող լաւատեսական ցուցանիշների մասին, եւ թէ ո՞ւր ենք հասնելու՝ այս տեմպերով շարունակւելու դէպքում, «Իրաւունք»-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի Էկոնոմիկա եւ ֆինանսներ յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։