Հա

Ազգային

24/02/2020 - 12:30

«Մենք Ադրբեջանի շահերը հաշւի առնելու պարտաւորութեան տակ չենք». Յակոբ Տէր-Խաչատուրեան

Բնական է, որ Արցախի բանակցութիւնների մանրամասներում կան տարբեր մօտեցումներ, չեմ կարող ասել՝ մեծ տարաձայնութիւններ, որովհետեւ մեր կեցւածքը բաւական արմատական է: Այս մասին այսօր՝ փետրւարի 24-ին, լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

«alikonline.ir» - Բնական է, որ Արցախի բանակցութիւնների մանրամասներում կան տարբեր մօտեցումներ, չեմ կարող ասել՝ մեծ տարաձայնութիւններ, որովհետեւ մեր կեցւածքը բաւական արմատական է: Այս մասին այսօր՝ փետրւարի 24-ին, լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: Գրում է News.am-ը:

«Բայց նաեւ հասկանում ենք, որ որպէսզի բանակցութիւնները տեղի ունենան, ՀՀ կառավարութեան համար անհրաժեշտ է տարբեր այլընտրանքների շուրջ բանակցել: Դա չի նշանակում, որ այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հսկողութեան ներքոյ այդ բանակցութիւնները պէտք է ընթանան: Բնականաբար երեք երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, իրենք ունեն ակնկալիքներ եւ այսպէս կոչւած շրջանակ:

Այդ շրջանակի մէջ են տեղի ունենում բանակցութիւնները եւ այդ շրջանակում է, որ մենք աջակցում ենք այն հարցերում, որտեղ դրանք համընկնում են ՀՅԴ-ի դիրքորոշումների հետ»,- ասաց Տէր-Խաչատուրեանը:

Անդրադառնալով Միւնխէնում Փաշինեան-Ալիեւ հրապարակային բանավէճին, նաեւ ՀՀ վարչապետի յայտարարութեանը, որ լուծումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, նա ընդգծեց. «Միւնխէնում ընդհանրական հասկացողութիւններ էին. բնականաբար, այնտեղ հնչեցին մի քանի հասկացողութիւններ, որոնց մանրամասնութիւնների պարագայում մենք ունենք անհամաձայնութիւնների, բայց երբ համաշխարհային ֆորումի մէջ ես բանակցում, բնական է, որ վերջիվերջոյ, եթէ որեւէ լուծման պէետք է յանգես, այդ լուծումը պէտք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: հակառակ դէպքում դա լուծում չէ: Կամ էլ պարտադրւած լուծում պէտք է լինի, որը նշանակում է, որ յստակօրէն միայն մէկ կողմի մօտեցումներն են պարտադրւում: Այդ իմաստով էլ ենթադրում եմ՝ պարոն վարչապետի բաղձանքն է, որ վերջիվերջոյ կարողանանք հասնել այնպիսի լուծման, որ երեք ժողովուրդներն էլ ընդունեն: Ակնկալում ենք, որ ինչ արդիւնք էլ լինի այդ բանակցութիւններում, այդ բանակցութիւնները պէտք է դրւեն ժողովրդական հանրաքւէի, որպէսզի թէ Հայաստանի, թէ Արցախի, ենթադրում եմ՝ նաեւ Ադրբեջանի ժողովուրդը տան իրենց օրհնութիւնը»:

Տէր-Խաչատուրեանն ընդգծեց, որ բանակցութեան ընդհանուր ձեւի մէջ կայ շարունակական պրոցես, այնպէս չէ, որ բեկումնային նորութիւններ են մտցւել: «Մօտեցումների տարբերութիւններ կարող են լինել, թոյլ տւէք չմխրճւել այդ մանրամասների մէջ, բայց առհասարակ ՀՅԴ-ի կեցւածքն այն է, որ ինչ լուծում էլ լինի, դրա մէջ չլինեն որեւէ տեսակի հիմնական զիջումներ:

Մեզ հետաքրքրողը Հայաստանի եւ Արցախի ժողովրդի որոշումն է. մենք անկեղծօրէն պայման չենք տեսնում Ադրբեջանի ընդունման հարցում: Եթէ կան ձեւեր, որ կարողանանք մեր ժողովրդին ի նպաստ լուծման հասնել, դա մեզ աւելի քան կը հոգացնի: Մենք Ադրբեջանի շահերը հաշւի առնելու պարտաւորութեան տակ չենք»,- ընդգծեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։